Լրահոս

24.09.2010 16:29


Հնդկաստանում գնացքի տակ 7 փիղ է ընկել

Հնդկաստանում գնացքի տակ 7 փիղ է ընկել

Սեպտեմբերի 23-ի գիշերը Հնդկաստանում գնացքի տակ 7 փիղ է ընկել։ «The Times of India»-ն գրում է, որ բեռնատար գնացքը փղերին հարվածել է այն ժամանակ, երբ նրանք փորձել են իրենց ձագուկներին օգնել, որ անցնեն Բանարհատ անտառում գտնվող երկաթգիծը։ Կենդանիներից 5-ը տեղում սատկել է, ևս 2-ը ստացած վերքերից սատկել է առավոտյան։ Հնդկաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարը հայտնել է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, սակայն միանգամից այդքան փղի սատկելն աննախադեպ է։ Ավելի վաղ մեքենավարներին բազմիցս պարտավորեցրել են փղերի անցման կետում արագությունն իջեցնել մինչև ժամում 40 կմ, սակայն այդ պահանջը սովորաբար անտեսվում է։ Տեղի բնապահմանները պնդում  են, որ Բանարհատ անտառի երկաթգծի այդ հատվածում, փղերից բացի, գնացքի տակ են ընկնում նաև այլ կենդանիներ՝ ընձառյուծներ, բիզոններ և եղնիկներ։

Հնդակստանում բնակվող վայրի փղերի թիվը, տարբեր տվյալներով, 10 000-26 000 է։ Նրանց պոպուլյացիան վտանգված է որսագողների և մարդկանց կողմից հասցված վնասի պատճառով։

 

Այս խորագրի վերջին նյութերը