Լրահոս

24.09.2010 17:29


Ինչի՞ համար են օգտագործվելու կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գումարները

Ինչի՞ համար են օգտագործվելու կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գումարները

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսել են  պետական կենսաթոշակների բարեփոխումների փաթեթի մասին։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են օգտագործվելու կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդի գումարները, Հակոբ Հակոբյանն ասել է, թե պետությանը որոշակի գումարներ են հարկավոր. օրինակ՝ պետք է հետագայում պակասեցնել բյուջեի սղաճը՝ այն հասցնելով 3%-ի։

-Մենք չենք ցանկանում օտար փողեր օգտագործել։ Ի՞նչ անել այդ գումարները։ Այո, այն մասը, որը պետք է մեր պետական կարիքների համար, մենք կվերցնենք, և այդ գումարները կօգտագործվեն պետական պարտատոմսերի տակ։ Այսինքն, մեր բյուջեի դեֆիցիտը փակելու համար մենք չենք գնա ուրիշից փող վերցնենք, այլ ա՛յդ գումարը կօգտագործենք,-ասել է Հակոբյանը։

Նա նաև նշել է, թե անհրաժեշտ է, որ այդ գումարները ցածր տոկոսադրույքով պահվեն դրսում՝ մի մասը դոլարով, մյուսը՝ եվրոյով, ֆունտ սթեռլինգով և այլն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը