Լրահոս

24.09.2010 18:07


Բարձր կրունկները կնոջը բնավ էլ հրապուրիչ չե՞ն դարձնում

Բարձր կրունկները կնոջը բնավ էլ հրապուրիչ չե՞ն դարձնում

Նրբագեղ կոշիկի օգնությամբ իրենց վրա ուշադրություն հրավիրելու ձգտող կանայք իզուր են ժամանակ, ուժ և դրամ վատնում։ Ուսումնասիրելով բարձրակրունկ և անկրունկ կոշիկներ հագած կանանց նկատմամբ տղամարդկանց արձագանքը՝ այս եզրակացությանն են եկել  Նորթումբրիի համալսարանի գիտնականները։ Պարզվել է՝ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ կոշիկ է հագել կինը, նրանց առավել հետաքրքրում են մարմնաձևերը և շարժումների գեղանիությունը։ Գիտափորձին մասնակցել են 18-35 տարեկան կանայք և աղջիկներ։

Ինչպես նշում են այդ հետազոտության ղեկավարները՝ էվոլյուցիոն հոգեբանության պրոֆեսոր Նիք Նիվը և դոկտոր Քրիստափոր Մաքքարթին, կարծիքը, թե բարձրակրունկ կոշիկը կնոջն ավելի հրապուրիչ է դարձնում, պայմանավորված է նրանով, որ կրունկները դիտողի աչքին ավելի երկար են ցույց տալիս նրա ոտքերը, իրանն ավելի սլացիկ է թվում և այլն։ Ենթադրյալ զուգընկերոջն այս ամենը առողջության, առույգության և ուժի տեսանկյունից ազդանշան են հաղորդում նրա վերարտադրողական որակների վերաբերյալ։ Միայն թե քայլվածքի որոշ առանձնահատկություններ նման արդյունք են ցույց տալիս նաև առանց կրունկների։

Դոկտոր Նիվի կարծիքով՝ կանայք իզուր են բարձրակրունկ կոշիկների համար ժամանակ, դրամ և ուժեր վատնում։ «Բարձրակրունկները կարող են վնասակար լինել։ Դրա փոխարեն, տղամարդկանց ուշադրություն գրավելու համար հարկավոր է կատարելագործել այն ամենը, ինչը կանանց բնությունն է շնորհել»,-նշել է Նիվը։

Ըստ «YТРО.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը