Լրահոս

24.09.2010 23:37


Արա Խաչատրյանը փոքր ոսկե մեդալակիր է

Արա Խաչատրյանը փոքր ոսկե մեդալակիր է

Թուրքիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ասպարեզ են դուրս եկել 85կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի, որոնցից Արա Խաչատրյանը հաղթանակ տարավ պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 175կգ: Իսկ մյուս ծանրորդը՝ Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ձախողելով 3 մոտեցումները, ստացավ 0 միավոր:

Հրում վարժությունում Արա Խաչատրյանն առաջին մոտեցման համար պատվիրել էր 201կգ։ Սակայն Արան հենց առաջին մոտեցման ընթացքում, լուրջ վնասվածք ստանալով, դուրս եկավ հետագա պայքարից։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Այսպիսով, հայ ծանրորդ Արա Խաչատրյանը 85կգ քաշային կարգում դառնում է փոքր ոսկե մեդալակիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը