«Արարատ» օրաթերթը բողոքի նամակ է հղել CNN-ի թղթակցին
Լիբանանում լույս տեսնող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթը բողոքի նամակ է հղել CNN-ի թղթակից Իվան Ուաթսոնին, ով, "Armenians Hold History Service In Ancient Turkish Church" խորագրի ներքո լուսաբանելով Աղթամարի Սուրբ Խաչ կղզում տեղի ունեցած պատարագը, ապատեղեկացնում է իր ընթերցողներին:
«Դուք Ձեր հոդվածում պատմական անճշտություններ և ապատեղեկատվություն եք տարածում: Այդ պատարագը տեղի է ունենում հայկական պատմական հողերի վրա: Եկեղեցին և այն շրջապատող ամեն ինչ զուտ հայկական են: Եթե կասկածում եք, կարող եք ուսումնասիրել Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գրված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը: Հոդված գրելուց պետք է, որ այդչափ նրբանկատություն ունենաք»,-ասված է «Արարատ» օրաթերթի նամակի մեջ:

ՍԴՀԿ Մամլո Դիվ ան
www.araraddaily.com