Լրահոս

25.09.2010 09:53


Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փակ նպատակային մրցույթ կազմակերպելու ընթացակարգի մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված  է ՀՀ ոստիկանության պետի  տեղակալի կողմից և հրապարակվում է  «Գնումների մասին» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 08.09.2005թ. N 2274-Ն որոշման համաձայն:

1. Պատվիրատուն' ՀՀ ոստիկանությունը, որը գտնվում է ք. Երևան, Նալբանդյան 130  հասցեում կազմակերպում է ՀՀ ոստիկանության կարիքների բավարարման նպատակով' հատուկ տեխնիկական միջոցների գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգ:

2. Գնման առարկա են հանդիսանում ՀՀ ոստիկանության կարիքների համար հատուկ տեխնիկական միջոցները:

Կնքվելիք պայմանագրի գործողության նախընտրելի ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև կողմերի փոխադարձ պարտավորությունների լրիվ կատարումը: Պայմանագրի կատարման ժամկետն է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց մինչև 2010թ. դեկտեմբերի 15-ը:

3. Տեղեկություններ հնարավոր մասնակիցներին ներկայցվող պահանջների վերաբերյալ.

ա) Գնման  գործընթացի ժամանակ հնարավոր մասնակիցներին կարող է հայտնի դառնալ կամ վստահվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն, որի հրապարակումը (ցանկացած ձևով) այլ անձի (այդ թվում' հարազատներին) կարող է առաջացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

բ) Հնարավոր մասնակիցը.

- պետք է ունենա գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք /լիցենզիա/, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.

- չպետք է դատական կարգով լինի անվճարունակ ճանաչված, չպետք է գտնվի լուծարման գործընթացում, չպետք է արգելանքի տակ ունենա  պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.

- չպետք է մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունենա ժամկետանց պարտքեր' Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.

- կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը մասնակցության դիմումը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չպետք է'

1) դատապարտված լինի տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

2) գնման պայմանագիր կնքելու նպատակով ներկայացրած լինի կեղծ տվյալներ,

3) իր գործողությամբ կամ անգործությամբ խախտած լինի գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:

գ) Մասնակիցը պարտավոր է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման, փաստաթղթերի ձևակերպան բաժին ներկայացնել մասնակցության դիմում (հավելված 1), որին կցվում է մասնակցի կողմից հաստատված' ստորագրված և կնքված հայտարարություն այն մասին, որ'

ա/  ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք /լիցենզիա/, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.

բ/  դատական կարգով անվճարունակ ճանաչված չէ, լուծարման գործընթացում չի գտնվում, արգելանքի տակ չունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.

գ/  մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չունի ժամկետանց պարտքեր' Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.

դ/  Մասնակիցը կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը մասնակցության դիմումը ներկայացնելու պահին  նախորդող երեք տարիների ընթացքում'

1/  դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

2/  գնման պայմանագիր կնքելու նպատակով չի ներկայացրել կեղծ տվյալներ,

3/  իր գործողությամբ կամ անգործությամբ չի խախտել գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:

Նշված հայտարարության առաջարկվող ձևը և դրա նկատմամբ առաջադրվող պահանջները ներկայացված են սույն հայտարարությայն N 2 հավելվածում:

Անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնում են կնքված, եթե ունեն կնիք.

4. Սույն հայտարարության 3-րդ կետում նշված հայտարարությանը կից ներկայացվում են'

ա/ Մասնակցի պետական գրանցման վկայականի, ներառյալ բոլոր ներդիրների պատճենները.

գ/ Տեղեկանք' Մասնակցի գրանցման վայրի (իրավաբանական հասցեի)  ՀՀ քաղաքացիական դատարանից' մասնակցի անվճարունակ ճանաչված չլինեու մասին /եթե մասնակիցը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է/. (տեղեկանքը պետք է տրված լինի մասնակցության դիմումը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող 30 օրվա ընթացքում). (բնօրինակ).

դ/ Մասնակցին հաշվառող' հարկային, սոցիալական ապահովագրության համապատասխան տարածքային մարմինների կողմից հաստատված (կլոր կնիքով կնքված) տեղեկանք մասնակցության դիմումը ներկայացվելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ այդ մասնակցի' Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին. (բնօրինակ).

է/ մասնակցի' 2008թ. կամ 2009թ. առաջին, երկրորդ, եռամսյակների հաշվետվության պատճենները' ըստ եռամսյակների' հաստատված համապատասխան հարկային մարմնի կողմից:

Սույն հայտարարության հիման վրա ներկայացվող փաստաթղթերը պետք է կազմված լինեն հայերեն լեզվով:

Ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կամ այլ պատշաճ կերպով վավերացված պատճենները:

5. Մասնակիցը համարվում է որակավորված, եթե բավարարում է վերը նշված պայմաններին:

Սույն հայտարարությամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկի չներկայացման կամ սահմանված պահանջներին անհամապատասխան ներկայացման դեպքում մասնակիցը համարվում է չորակավորված:

6. Մասնակիցը (կամ նրա կողմից լիազորված անձը)  պետք է սույն հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնի մամուլում հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված յոթ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության սոսնձված և կնքված ծրարով: Ծրարի վրա անհրաժեշտ է նշել մասնակցի անվանումը (անուն, ազգանուն), հասցեն, հեռախոսահամարը և մրցույթի ծածկագիրը:

Մասնակցության դիմումների քննարկումը տեղի կունենա յոթերորդ օրը ժամը 1700-ին' ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման, փաստաթղթերի ձևակերպման բաժնում: Որակավորման չափանիշները բավարարելուց և պատվիրատուի հետ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունն ապահովելու պարտավորագիր ստորագրելուց հետո Մասնակիցները կհամարվեն գնումներին մասնակցելու իրավունք ունեցող հնարավոր մասնակիցներ, որոնց էլ կտրամադրվեն մրցույթի հրավերներ:

6.1.  Ծրարի վրա կարող են կատարվել բացառապես հետևյալ գրառումները' մրցույթի հայտը կազմելու լեզվով.

ա/ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ք. Երևան, Նալբանդյան 130

բ/  ՀՀ ԿԱ Ո ՀՏՄ-2010/01

գ/ ՙՉբացել մինչև մրցույթի դիմումների բացման օրը՚ բառերը,

դ/ Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

7. Ներկայացված պայմաններին չհամապատասխանող, այդ թվում սահմանված ժամկետից հետո ստացված փաստաթղթեր ներկայացրած մասնակիցները չեն կարող որակավորվել որպես տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից. այդ մասին պատվիրատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կհայտնի մասնակցին' նշելով մերժման համար հիմք հանդիսացող պատճառները:

8. Սույն հայտարարությամբ նախատեսված գնահատման շրջանակներում ներկայացված տեղեկության իսկությունը (արժանահավատությունը) պարզելու նպատակով կարող են պահանջվել պարզաբանումներ և (կամ) լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր: Պահանջվող տեղեկությունները չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում նշանակալի անհամապատասխանություններ կամ կեղծ տվյալներ հայտնաբերվելու դեպքում Մասնակցի' տվյալ գնման գործընթացին հետագա մասնակցությունը գրավոր մեժվում է: Անհամապատասխանությունները համարվում են նշանակալի, եթե դրանք հանգեցնում են սույն հայտարարությամբ սահմանված պայմանների փոփոխմանը:

9. Ներկայացված փաստաթղթերն ստանում, դրանք առանձին գրանցամատյանում գրանցում և դրանց սահմանված պահանջներին համապատասխանությունը գնահատում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման, փաստաթղթերի ձևակերպման բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Նազարյանը (հեռ. 59-61-52):

Այս խորագրի վերջին նյութերը