Լրահոս

25.09.2010 10:20


«The Washington Post». «Մեթյու Բրայզայի նշանակման արգելափակումն ավելի հավանական է դարձնում պատերազմը»

«The Washington Post». «Մեթյու Բրայզայի նշանակման արգելափակումն ավելի հավանական է դարձնում պատերազմը»

Սեպտեմբերի 24-ին «The Washington Post» պարբերականում հոդված է հրապարակվել, որտեղ անդրադարձ է եղել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածությունն արգելափակելու երկու սենատորներ՝ Ռոբերտ Մենենդեսի և Բարբարա Բոքսերի որոշմանը։

Պարբերականը գրում է, որ երկու սենատորները վայելում են ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը, որի գործունեությունը խոչընդոտում է դեսպանի նշանակման գործընթացը։ Այնինչ, Մեթյու Բրայզայի՝ դեսպան նշանակվելուն սատարում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կառավարությունները։

Պարբերականը նաև գրում է, որ եթե ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին հաջողվի արգելափակել Ադրբեջանում Մեթյու Բրայզայի նշանակումը, դա միայն կնվազեցնի Կովկասում ԱՄՆ ազդեցությունը և ավելի հավանական  կդարձնի պատերազմը։

 

Այս խորագրի վերջին նյութերը