Թուրքիայում քրդերին տոտալ ձևով հետապնդում են։ Տեղի են ունենում ջարդեր։ Իշխանությունների հովանավորությամբ և ուղղորդմամբ՝ հարձակումներ են կատարվում պրոքրդական կուսակցության գրասենյակների, քրդերին պատկանող բիզնես կառույցների վրա։ Քրեական հետապնդման է ենթարկվում պրոքրդական կուսակցության ղեկավարը։ Բռնության են ենթարկվում նաև «սովորական» քրդերը։ Կան զոհեր և վիրավորներ։
Քրդական ջարդերի համար լրացուցիչ կատալիզատոր դարձավ Իգդիրում տեղի ունեցած պայթյունը, որին զոհ դարձավ 13 թուրք զինվորական։
Էրդողանի համար դա լրացուցիչ շարժառիթ էր։ Պրոքրդական քաղաքական ուժին ոչնչացնելու միջոցով նա փորձում է սեփական իշխանությունն ավելացնել։ Ահաբեկչության և զոհերի ֆոնին նա ստացավ իր քաղաքական հակառակորդներին շարքից հանելու «լեգիտիմ» հիմք։
Տպավորությունն այնպիսին է, որ թուրքական հատուկ ծառայություններն են կազմակերպել Իգդիրի պայթյունը, որպեսզի Թուրքիայում ազգայնական հիստերիա բորբոքեն ու մարդկանց ուղղորդեն քրդերի դեմ (ձեռքի հետ էլ՝ հայերի)։
Դատելով Թուրքիայից ստացվող տեղեկություններից՝ Էրդողանի վարչակազմը գործում է նույն այն մեթոդով, ինչով որ գործում էին երիտթուրքերը 1915–ին։ Ասել է թե՝ Թուրքիայի իշխանություններն անցել են հին՝ պապական մեթոդին։
«Քաղաքակիրթ» կոչված աշխարհի աչքի առաջ 21–րդ դարում Թուրքիայի հովանավորյալ «Իսլամական պետությունը» եզդիների ցեղասպանություն է կազմակեպրում, իսկ բուն Թուրքիայում Էրդողանի իշխանությունն ամբողջատիրական դարձնելու ճանապարհին խոչընդոտ հանդիսացող պրոքրդական կուսակցությանը կոշտ ձևով հետապնդում են, իսկ քրդերին՝ ծեծում կամ սպանում։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ցանկացած ազգի՝ ցեղասպանության չենթարկվելու և ջարդող մեքենայի ատամների տակ չընկնելու կարևորագույն նախապամյանն անկախ պետություն ունենալն է։ Դա, անշո՛ւշտ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Եթե նորմալ պետություն չես կարողանում ստեղծել, եթե ունենում ես այնպիսի պետություն, որտեղից քաղաքացիները արտագաղթում են (կամ ավելի ճիշտ՝ փախչում), ապա այլոց ատամների տակ ընկնելն ավելի ցավոտ կարող է լինել։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։ Հոդվածին կից լուսանկարն արվել է թուրքական Մանիսայում։ Ծեծված քրդին ստիպում են համբուրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։
Էրդողանը դիմում է հին՝ պապական մեթոդին