Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նոր սահմանադրության նախագիծը
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Որաշմանը կողմ է քվերակել 123, դեմ՝ 4 պատգամավոր։
Նոր սահմանադրության նախագիծը պատգամավորներին ներկայացրել է Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ով հայտարարել է, թե սահմանադրությունը մեծ քայլ է պետության բարեփոխման, խորհրդարանի դերի ամրապնդման և Վրաստանում իշխանության երեք ճյուղերի հավասարության ճանապարհին։
Ընդդիմությունը դեմ է քվերակել նախագծին, քանի որ կարծում է, որ դրանում վարչապետի դիրքի ամրապնդման տարրեր կան։ Որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են, թե նոր սահմանադրությունն ընդունվում է նրա համար, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո 2013թ. Միխայիլ Սահակաշվիլին հնարավորություն ունենա վարչապետ ընտրվելու։