Լրահոս

25.09.2010 12:10


Ս. Օհանյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է ռազմակայանի տեղակայման արձանագրության մասին

Ս. Օհանյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է ռազմակայանի տեղակայման արձանագրության մասին

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը