Այս գիշեր իրավիճակը լարված է եղել Ստամբուլի հայաբնակ թաղամասերում: Այս մասին հայտնում է «arevelk.am»–ը, որի՝ Թուրքիայի աղբյուրները հաստատում են, որ թուրք ազգայնականների խմբերը հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերի վրա: Հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով. «Այս թաղերը պիտի դարձնենք հայերի եւ քրդերի գերեզմաններ»:
Նշվում է, որ հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. ինչպես հայտնի է, Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում ՔԱԿ–ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան:
Ստամբուլում հարձակվել են հայկական թաղամասերի վրա

7or.am