Լրահոս

25.09.2010 12:11


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն դիմե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն դիմե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ադրբեջանական «ANS TV» լրատվամիջոցը հաղորդել է, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հունիսի 18-ի, լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ  Մուբարիզ Իբրահիմովի դիակը ադրբեջանական կողմին վերադարձնելու խնդրանքով։

«Մենք մեկ անգամ չէ, որ դիմել են Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրանքնով, որ նա խոսի հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ այս հարցի կապակցությամբ։ Վերջերս պատրիարքը զանգահարեց և հաղորդեց, որ Մ. Իբրահիմովի հարցով խոսել է հայոց կաթողիկոսի հետ և ավելացրել, որ Գարեգին Բ-ն էլ իր հերթին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Առայժմ պատասխան չկա, սպասում ենք»,-տեղեկացրել է Կովկասի մահմեդականների  հոգևոր վարչության նախագահ  շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

«Այս հրապարակումը համապատասխանո՞ւմ է իրականությանը» հարցով «7օր»-ը դիմել է  Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի մամլո դիվանին, որտեղից մեզ խոստացան, որ օրվա ընթացքում հարցի պատասխանը կտան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը