Լրահոս

25.09.2010 13:37


Ա. Իսկանդարյան. «Ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը պահպանվի»

Ա. Իսկանդարյան. «Ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը պահպանվի»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, ասել է. «Ես չեմ ասում, թե ԼՂՀ անկախության ճանաչումը ոչինչ չի փոխում, ես ասում եմ, որ դա ընդհանրապես քիչ բան կփոխի»։

Իսկանդարյանը կարծիք է հայտնել, թե  Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը քիչ բան կփոխի Արցախի միջազգային ճանաչման հարցում։ Իսկ որպեսզի Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, և դրանով մենք կարողանանք հակամարտության կարգավորումը հօգուտ Հայաստանի լուծել, ապա պետք է նախևառաջ հասնել նրան, որ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչեն ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։

Հարցին, թե պե՞տք է արդյոք, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, բանախոսը պատասխանել է, թե ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը պահպանվի.

-Մեծ ռիսկ կա, որ հիմնախնդրի կարգավորման այժմյան գործընթացը կընդհատվի։ Պետք չէ գործընկերոջը մոռանալ։ Դժբախտաբար թե բարեբախտաբար, մեր գործընկերն Ադրբեջանն է,-ավելացրել է քաղաքագետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը