Լրահոս

25.09.2010 14:06


Նյույորքյան բանտի հսկիչը վիճակախաղով 54 մլն դոլար է շահել

Նյույորքյան բանտի հսկիչը վիճակախաղով 54 մլն դոլար է շահել

Նյույորքյան բանտի հսկիչը «Powerball» վիճակախաղով 54 մլն դոլար է շահել։ «New York Post»-ի փոխանցմամբ՝ 34-ամյա Հարինի Ֆերոնը, չնայած որ խոշոր գումարի շահող է դարձել, մտադիր չէ թողնել բանտային աշխատանքը և ծրագրում է սահմանփակվել մի քանի օր հանգստանալով միայն՝ «մարսելու» համար միլիոնատեր դառնալու լուրը։  

Ֆերոնը պատմել է, որ ոչ հաճախ է վիճակախաղի տոմս գնում՝ մոտավորապես կես տարին մեկ։ Իսկ 54 մլն դոլարի շահում բերած տոմսը նա գնել և մոռացել է դրա մասին՝ թվերի համապատասխանությունը ստուգելով մի քանի օր անց միայն։

Բանատապահը խոստովանել է, որ դեռ չգիտի, թե ինչպես է ծախսելու «երկնքից ընկած» գումարը, բայց ցանկանում է շաքարախտով տառապող մոր համար Ճամայկայում տուն գնել։

 

Այս խորագրի վերջին նյութերը