Փորձագետ. «Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին չանհանգստացնել չի կարող»
Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հասարակական միջազգային կարծիքն Ադրբեջանի օգտին է։
Մեկնաբանելով Օստրովսկու վերոնշյալ հայտարարությունը՝ փորձագետ Մանվել Սարգսյանը «7օր»-ին ասել է, թե իր կարծիքով Ռուսաստանը շարունակում է առաջնորդվել Ադրբեջանին իր քաղաքականության գիրկը գրավելու գործելակերպով։
-Անկասկած, Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը և Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելու անդադար փորձերը։ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին համոզել, թե միայն ինքը կարող է խնդիրը կարգավորել, ընդ որում՝ ցույց տալով Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու իր պատրաստակամությունը։ Իրականում այդ ամենը Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու նպատակ ունի։ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ չի կարող Ադրբեջանին ուժեղացնող որևէ քայլ անել, քանի որ այդ ճանապարհը միայն կթուլացնի իր դիրքերը տարածաշրջանում,-նշել է Մ. Սարգսյանը։

7or.am