Լրահոս

25.09.2010 15:12


Վ. Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում էր աշխատանքային այցով»

Վ. Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում էր աշխատանքային այցով»

Տպագիր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու համար Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի եղբոր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի (Կալուգայի Սամո) դստեր հարսանիքին։  Լուրը ճշտելու նպատակով «7 օրը» դիմել է  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա՝ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստին եւ կորպորացիայի այլ միջոցառումներին մասնակցելու համար։ Իսկ ինչ վերաբերում է հարսանիքի հետ կապված տեղեկատվությանը, ապա այն չի համապատասխանում իրականությանը։ Նշված հարսանիքին պաշտոնաթող նախագահը չի մասնակցել»,- նշել է Վ. Սողոմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը