Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի «Բարիտոն» կարաոկե բարում հայերի և ադրբեջանցիների մեջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ` բարի այցելուների միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական զենքից վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Տուժածի ընկերները չսպասելով շտապօգնության ժամանմանը, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին ևս նրանց մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Չնայած վզի շրջանում վիրավորում ստացած Էդուարդին հաջողվել է հիվանդանոց հասցնել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 34-ամյա կասկածյալին:
Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի «Բարիտոն» կարաոկե բարում հայերի և ադրբեջանցիների մեջ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ` բարի այցելուների միջև վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական զենքից վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Տուժածի ընկերները չսպասելով շտապօգնության ժամանմանը, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին ևս նրանց մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Չնայած վզի շրջանում վիրավորում ստացած Էդուարդին հաջողվել է հիվանդանոց հասցնել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հարուցվել է քրեական գործ:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 34-ամյա կասկածյալին:
Աղբյուրը՝ Zham.am