Ըստ մամուլի հրապարակումների՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնստը հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է բախվել միջազգային մեկուսացման, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Դա ՌԴ–ինմիջազգային հանրությունից է՛լ ավելի կմեկուսացնի»,– ավելացրել է Էռնստը:
Ինչպես հայտնի է, Կրեմլն ուզում է ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում և օգնել Բաշար ալ–Ասադին, ով սիրիական ալավինների առաջնորդն է և պայքարում է Թուրքիայի ֆինանսական ու այլ տիպի աջակցությունը վայելող «Իսլամական պետության» դեմ։
ԻՊ առաջնորդները և մասնավորապես ալ–Բաղդադին չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը քրիստոնյա բնակչությանը Մերձավոր Արևելքից ու մասնավորապես Սիրիայից վտարելն է, իսկ ալավիններին՝ մեծից մինչև փոքր կոտորելը։
Քրիստոնյաների մասով ԻՊ–ն իր նպատակներին գրեթե հարյուր տոկոսով հասել է։ Այնտեղ, որտեղ ռազմական բախումներ են տեղի ունենում, քրիստոնյաներ արդեն չկան։ Բոլորը փախել են կամ սպանվել։
Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած մի քանի միլիոն ալավիններին (խոսվում է մոտ վեց միլիոնի մասին), ապա նրանք երկու տարբերակ ունեն՝ կա՛մ դժոխային տարբերակով հասնել Եվրոպա ու հանձնվել որպես փախստական, կա՛մ դժոխային պայմաններում կռվել ԻՊ–ի դեմ։
Եթե Ասադի բանակը պարտվի ԻՊ–ին, ապա ակնհայտ է, որ ալավինները ցեղասպանության կենթարկվեն, հայկական հզոր համայնք ունեցող Լիբանանը կդառնա արյունահեղության նոր թատերաբեմ, ու ողջ Մերձավոր Արևելքը վերջնականապես կպայթի։
Սա շատ լավ հասկանում են ամերիկացիները, բայց բավարարվում են ընդամենը ԻՊ–ին օդային հարվածներ հասցնելով (դրանք շատ անարդյունավետ են և է՛լ ավելի են խթանում ավիահարվածներից տուժած խաղաղ բնակիչների՝ ԻՊ–ի շուրջ կոնսոլիդացիային ու հակաամերիկյան տրամադրություններին) ու աչք են փակում այն փաստի վրա, որ ԻՊ–ն ստանում է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի աջակցությունը։
«Քաղաքակիրթ» կոչված Արևմուտքն այնքան է տարված Ասադի դեմ պայքարի իդեա–ֆիքսով, որ սպասում է միլիոնավոր ալավինների կոտորածին ու խանդով է վերաբերվում այն բանին, որ ռուսներն ուզում են կանխել ցեղասպանությունը։
Հասկանալի է, որ Մոսկվան սեփական շահերն է հետապնդում այդ տարածաշրջանում, բայց այդ շահը համընկնում է ցեղասպանության կանխարգելման հետ, և դա, բնականաբար, չի կարող դրական չգնահատվել։ Բայց, արի ու տես, որ ՌԴ–ին սպառնում են միջազգային մեկուսացմամբ այն բանի համար, որ այդ պետությունն ուզում է ... ալավինների ցեղասպանության դեմն առնել։
ԱՄՆ–ը, փաստորեն, սպասում է, որ ԻՊ–ն հաղթի Ասադին, ԻՊ ձեռքով Սիրիայում ալավինների ցեղասպանություն լինի, ու դրանից հետո նոր իրենք մտնեն խաղի մեջ՝ պայքարելով ԻՊ դեմ (եզդիների ցեղասպանությունն, ի դեպ, քաղաքակիրթ Արևմուտքը հանգիստ ընդունեց)։
Ահա այսպիսին են ԱՄՆ–ի մոտեցումները Մերձավոր Արևելքում։ Դա է պատճառը, որ Միացյալ Նահանգների, այսպես կոչված, փափուկ ուժը բացասական ընկալում ունի։ Ցինիզմով ու մարդատյացությամբ համախոհներ և դրական հեղինակություն ձեռք չես բերի։
ԱՄՆ–ը Սիրիայում ցեղասպանությա՞ն է սպասում
Ըստ մամուլի հրապարակումների՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնստը հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է բախվել միջազգային մեկուսացման, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Դա ՌԴ–ին միջազգային հանրությունից է՛լ ավելի կմեկուսացնի»,– ավելացրել է Էռնստը:
Ինչպես հայտնի է, Կրեմլն ուզում է ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում և օգնել Բաշար ալ–Ասադին, ով սիրիական ալավինների առաջնորդն է և պայքարում է Թուրքիայի ֆինանսական ու այլ տիպի աջակցությունը վայելող «Իսլամական պետության» դեմ։
ԻՊ առաջնորդները և մասնավորապես ալ–Բաղդադին չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը քրիստոնյա բնակչությանը Մերձավոր Արևելքից ու մասնավորապես Սիրիայից վտարելն է, իսկ ալավիններին՝ մեծից մինչև փոքր կոտորելը։
Քրիստոնյաների մասով ԻՊ–ն իր նպատակներին գրեթե հարյուր տոկոսով հասել է։ Այնտեղ, որտեղ ռազմական բախումներ են տեղի ունենում, քրիստոնյաներ արդեն չկան։ Բոլորը փախել են կամ սպանվել։
Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած մի քանի միլիոն ալավիններին (խոսվում է մոտ վեց միլիոնի մասին), ապա նրանք երկու տարբերակ ունեն՝ կա՛մ դժոխային տարբերակով հասնել Եվրոպա ու հանձնվել որպես փախստական, կա՛մ դժոխային պայմաններում կռվել ԻՊ–ի դեմ։
Եթե Ասադի բանակը պարտվի ԻՊ–ին, ապա ակնհայտ է, որ ալավինները ցեղասպանության կենթարկվեն, հայկական հզոր համայնք ունեցող Լիբանանը կդառնա արյունահեղության նոր թատերաբեմ, ու ողջ Մերձավոր Արևելքը վերջնականապես կպայթի։
Սա շատ լավ հասկանում են ամերիկացիները, բայց բավարարվում են ընդամենը ԻՊ–ին օդային հարվածներ հասցնելով (դրանք շատ անարդյունավետ են և է՛լ ավելի են խթանում ավիահարվածներից տուժած խաղաղ բնակիչների՝ ԻՊ–ի շուրջ կոնսոլիդացիային ու հակաամերիկյան տրամադրություններին) ու աչք են փակում այն փաստի վրա, որ ԻՊ–ն ստանում է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի աջակցությունը։
«Քաղաքակիրթ» կոչված Արևմուտքն այնքան է տարված Ասադի դեմ պայքարի իդեա–ֆիքսով, որ սպասում է միլիոնավոր ալավինների կոտորածին ու խանդով է վերաբերվում այն բանին, որ ռուսներն ուզում են կանխել ցեղասպանությունը։
Հասկանալի է, որ Մոսկվան սեփական շահերն է հետապնդում այդ տարածաշրջանում, բայց այդ շահը համընկնում է ցեղասպանության կանխարգելման հետ, և դա, բնականաբար, չի կարող դրական չգնահատվել։ Բայց, արի ու տես, որ ՌԴ–ին սպառնում են միջազգային մեկուսացմամբ այն բանի համար, որ այդ պետությունն ուզում է ... ալավինների ցեղասպանության դեմն առնել։
ԱՄՆ–ը, փաստորեն, սպասում է, որ ԻՊ–ն հաղթի Ասադին, ԻՊ ձեռքով Սիրիայում ալավինների ցեղասպանություն լինի, ու դրանից հետո նոր իրենք մտնեն խաղի մեջ՝ պայքարելով ԻՊ դեմ (եզդիների ցեղասպանությունն, ի դեպ, քաղաքակիրթ Արևմուտքը հանգիստ ընդունեց)։
Ահա այսպիսին են ԱՄՆ–ի մոտեցումները Մերձավոր Արևելքում։ Դա է պատճառը, որ Միացյալ Նահանգների, այսպես կոչված, փափուկ ուժը բացասական ընկալում ունի։ Ցինիզմով ու մարդատյացությամբ համախոհներ և դրական հեղինակություն ձեռք չես բերի։
Կորյուն Մանուկյան