Մեկնաբանություն

17.09.2015 14:15


ՀՀԿ–ականների տատիկները և ՀՀԿ տատին (չհաշված ՀՀԿ Գևորիկը)

ՀՀԿ–ականների տատիկները և ՀՀԿ տատին (չհաշված ՀՀԿ Գևորիկը)

2013թ. նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն «ինքնաասուլիս» հրավիրեց ու հիշեց իր տատիկի խոսքերը, թե բա՝ մենք դրա՞ համար ենք հավաքվել։

Թե ինչ էր դրանով ուզում ասել Սերժը, ինքը կիմանա, բայց տատիկի խոսքերը մեջբերելն այդ իրավիճակում լրիվ անկապ էր։

Տատիկի խոսքն ընդհանրապես մեջբերում են շատ իմաստուն բան ասելու համար, այլ ոչ թե հենց այնպես։ Ինչևէ։

Օրերս իր տատիկին էր հիշել նաև մեկ այլ ՀՀԿ–ական՝ Մարքրիտ Եսայանը։ Հիշելու առիթը Սերժ Սարգսյանի օգտին իրականացվող «սահմանադրական» հեղաշրջման ծրագիրը պաշտպանելն էր։

Ճիշտ է, Մարքրիտն ուզեցել է օգնել ՀՀԿ ղեկավարին, բայց անհարմար բան է ստացվել։

Բանն այն է, որ քննադատելով «ոչ»–ի կողմնակիցներին ու փորձելով կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ նա հայտարարել է. «Տատս ասում էր՝ մի «ոչ»–ը հազար ցավից փրկում է»։

Է՛հ, հազար օղորմի տատուդ, Մարքրի՛տ։ Բա սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները հենց տատուդ ասածներով են առաջնորդվում. ուզում են հազար ցավից փրկել Հայաստանը։ Բա էլ ինչո՞ւ ես ԱԺ ամբիոնից տատուդ դեմ քարոզ տանում, հը՞։

Մի խոսքով, ՀՀԿ–ականները լավ օրի չեն։ Սրանց կփրկի միայն ՀՀԿ տատին, ով շատ ավելի անկեղծ ու ավելի էնտուզիազմով կարող է քարոզել սահմանադրական փոփոխությունների օգտին, քան հազար ու մի մարքրիտները։

Թերևս ժամանակն է, որ ՀՀԿ ղեկավարությունը մարտի նետի իր «Մատյան» գնդի առաջամարտիկներին՝ ՀՀԿ տատիին ու ճամբարափոխ եղած ՀՀԿ Գևորիկին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը