Լրահոս

27.09.2010 09:55


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ադրբեջանական «ANS TV» լրատվամիջոցը հաղորդել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ  Մուբարիզ Իբրահիմովի դիակը ադրբեջանական կողմին վերադարձնելու խնդրանքով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «7օր»-ին հաղորդել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը:

Տեր Վահրամի հաղորդմամբ, Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ  շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խնդրանքով դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին Մ. Իբրահիմովի դիակը ադրբեջանական կողմին վերադարձնելու խնդրանքով:

-Նշված հարցի վերաբերյալ Գարեգին Բ-ն դիմել է ՀՀ նախագահին, և ստացված պատասխանը կներկայացնենք առաջիկայում,- ասել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը