Ռոբերտ Քոչարյանն, անկախ իր կամքից, հաց է ապահովում ահագին մարդու համար։ Հսկայական հաստիքներ են բացվել նրա դեմ «դհոլություն» անելու նպատակով։ «Անկախ» լրատվամիջոցները, հաճախորդները և այլ «կենդանիներ» օրվա «կոռմը» վաստակում են նրա դեմ կռիվ տալով։
Բացի այդ՝ Քոչարյանի պատճառով նկատվում են ինչպես հոգեխանգարմունքի, այնպես էլ ապուշության երևույթներ։
Դատելով մի շարք հանգամանքներից՝ «քաղաքական դաշտ» կոչվածում մուտիլովչիկների, ախմախների և դմբոների պակաս չկա։
Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցները շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե, իբր, Քոչարյանն աջակցելու է «Ո՛չ»–ի ճակատին, իսկ խիստ սկզբունքային ընդդիմադիրներն էլ շտապել են հրաժարվել այդ աջակցությունից։
Ուշագրավն այն է, որ Քոչարյանը որևէ հայտարարություն չի արել ու այդ թեմայով որևէ բան չի ասել։ Այո՛, հայտնի է, որ նա դեմ է արտահայտվել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին ու, բնականաբար, իր կարծիքը չի փոխել։ Բայց հազար ու մի խելագարի աջակցելու մասին բան չի ասել, հետևաբար ախմախություն է բոլոր նրանց պահվածքը, ովքեր հպարտ–հպարտ հայտարարում են, թե բա՝ մենք իրեն չենք ընդունի մեր շարքերը։
Ընդ որում՝ նողկալին այն է, որ նույն այդ «հպարտների» ու «սկզբունքայինների» մեծ մասն իրենց ոչ հրապարակային զրույցներում ասում են, որ շատ են ուզում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն իրենց աջակցի, գա գլխավորի «ոչ»–ի պայքարը և հեռացնի Սերժ Սարգսյանին։ Հրապարակավ, սակայն, գեղամյանություն են անում ՀՀ երկրորդ նախագահի դեմ։
Խոխման այն է, որ ոմանք տասը մարդ չունեն իրենց հետևում, բայց աշխարհացունց մտքեր են արտահայտում ու մարազմատիկ բաներ հայտարարում։
Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը, ում գլխավորած խմբակը տարիներ շարունակ գոռում էր, թե 100–ամյակն առանց ռեժիմի են դիմավորելու, բայց ապրիլի 24–ին 100 մարդ էլ չկարողացավ հանել փողոց։
Հիմա այս չկայացած հեղափոխականը և բազմաթիվ նախաձեռնություններում տապալվածը մոմ բռնողի կարգավիճակում գրում է, թե Սերժն ու Ռոբերտը իրար հետ բան են պայմանավորվել իշխանական աթոռի փոխանցման թեմայով (Ժիրոն այդ պահին, երևի, սեղանի տակ թաքնված է եղել ու ամեն ինչ լսել է), բայց հետո Սերժը պայմանավորվածությունը խախտել է, ու դրա համար էլ Քոչարյանը որոշել է պայքարել Սերժի դեմ։ Ժիրոն այս հնդկական կինոյի սցենարը ներկայացնելուց հետո եզրափակում է, թե ինքը չի առաջնորդվելու «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով ու կողմ չի արտահայտվելու Քոչարյանի հետ համագործակցելուն։ Համաձայնե՛ք, որ սա հիշեցնում է Անորսալի Ջոյի անեկդոտը։ Ժիրոն հենց այդ Ջոն է որ կա։
Ժիրոն, ակնհայտորեն, քաղաքական դաշտի ծաղրածուն դառնալու լուրջ հայտ է ներկայացնում։ Սերժ Սարգսյանին բազմաթիվ մանր ծառայություններ մատուցող Պարույր Հայրիկյանի հետ ուս ուսի տված փրկության կոմիտե ստեղծող Սեֆիլյանը, փաստորեն, չի նկատել, որ հայտնվել է անհարմար դրության մեջ։ Կամ էլ նկատել է, բայց չնկատելու է տվել։
Ժիրոյենք վաղուց բացահայտված Հայրիկյանի հետ «ճակատիկ» կազմելով՝ առաջնորդվում են «Իմ թշնամու բարեկամն իմ բարեկամն» է գերկրեատիվ և գերախմախ կարգախոսով։ Ինչպես ասում են՝ «նու ի դուռակի»։
Ցավալին այն է, որ Ժիրոյի նմաններ էլի կան «ոչ» ասողների մեջ, որոնք քանակով շատ քիչ են, բայց դրանց այնքան են «ռասկրուտկաանում»«անկախ» մամուլով, որ անկապ աղմուկ է առաջանում և գաղջացնում մթնոլորտը։
Ի դեպ, Ժիրոյի խելքին մի հոգի էլ կար, ով բուն թիրախը թողած՝ Քոչարյանի ստվերի դեմ էր կռիվ տալիս, բայց փետրվարյան հայտնի իրադարձությունները ցույց տվեցին, որ դմբոյությամբ հեռու չես գնա։ Այդ ամենը դաս չեղավ մյուսների համար։ Այնպես որ, դմբոյությունը դառնում է քաղաքական կատեգորիա։
Քոչարյանամանիան շարունակվում է

Ցավալին այն է, որ Ժիրոյի նմաններ էլի կան «ոչ» ասողների մեջ, որոնք քանակով շատ քիչ են, բայց դրանց այնքան են «ռասկրուտկա անում» «անկախ» մամուլով, որ անկապ աղմուկ է առաջանում և գաղջացնում մթնոլորտը։
Ի դեպ, Ժիրոյի խելքին մի հոգի էլ կար, ով բուն թիրախը թողած՝ Քոչարյանի ստվերի դեմ էր կռիվ տալիս, բայց փետրվարյան հայտնի իրադարձությունները ցույց տվեցին, որ դմբոյությամբ հեռու չես գնա։ Այդ ամենը դաս չեղավ մյուսների համար։ Այնպես որ, դմբոյությունը դառնում է քաղաքական կատեգորիա։
Կարեն Հակոբջանյան