Է. Նալբանդյան. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը»
25 սեպտեմբերին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Նյու-Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:
«Պարոն նախագահ,
Ամեն տարի ազգերի մեծ ընտանիքը հավաքվում է ի մի բերելու Կազմակերպության ձեռքբերումները, և համատեղ խորհելու աշխարհի առջև ծառացած առկա խնդիրների լուծումների շուրջ, արձանագրելու՝ ինչի շուրջ են միավորված ազգերը, և ինչն է դեռ իրենց տարանջատում:
Այսպես, 65 տարի շարունակ, Գլխավոր ասամբլեան իրականացնում է այդ դժվարին, բայցև՝ վեհ առաքելությունը, որի իմաստը այդքան հստակ ձևակերպել էր Գլխավոր Ասամբլեայի ամենաառաջին նիստի առաջին իսկ բանախոսը 1946թ. հունվարի 10-ին՝ պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը, համագործակցության միջոցով ստեղծել կայունության և բարեկեցության պայմաններ՝ ապահովելու համար ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։
Այդ օրվանից Գլխավոր ասամբլեան զգալի առաջընթաց է արձանագրել: Նրա անդամների թիվը գրեթե քառապատկվել է՝ 51-ից հասնելով 192-ի, կայացվել են կարեւորագույն որոշումներ, ընդունվել են պատմական փաստաթղթեր, հին խնդիրները իրենց տեղը զիջել են նորերին, և Ասամբլեան զգալիորեն ընդլայնել է իր գործունեության դաշտը՝ ներառելով նորանոր մարտահրավերներ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանն ու զինաթափմանը, մարդու իրավունքներին, աղքատությանը, ահաբեկչությանը, կլիմայական փոփոխություններին, ֆինանսական ճգնաժամին և այլն։
Միով բանիվ՝ շատ բան է փոխվել, այդ թվում՝ դարը։
Այսուհանդերձ, չնայած վերջին տասնամյակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռավոր, բայց նաև մոտ 1946-ի հունվարի 10-ին արտահայտված նպատակներին, որոնք առավել քան օրակարգային են մնում մեր գործողություններում:
Ինչպե՞ս կարելի է պահպանել խաղաղությունն, անվտանգությունն ու կայունությունը, երբ տասնյակ անգամ բազմապատկվում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:
Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ, երբ քարոզվում է անհանդուրժողականություն և ատելություն, երբ պարտադրվում են փակ սահմաններ և շրջափակում:
Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու նրանց իրավունքը, երբ մերժվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը' ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:
Պարոն նախագահ,
Ես կցանկանայի անդրադառնալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտությանը:
Երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար' դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պայքարելու հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյություն ունենալու իրավունքը:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար և անքակտելի իրավունք է: Հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական որոշումը վերահաստատեց այս կազմակերպության հիմնադիրների իմաստնությունը, առ այն, որ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը' ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որևէ կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին:
Եկեք իրատես լինենք: Որևէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դեպքն է: Որևէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում այս կազմակերպությունում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարեն:
Պարոն նախագահ,
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների' միջազգային մանդատ ունեցող միջնորդությամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով' հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա' ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկված սկզբունքները և դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին' շարունակելու բանակցությունները դրա հիման վրա' փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում:
Ցավոք, Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլ նաև խեղաթյուրել հակամարտության բնույթը տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես այստեղ նորից տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ: Այդ երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը' հակամարտության հետևանքները ներկայացնելով որպես դրա պատճառներ:
Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը' մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:
Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետևանքները:
Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական և արդյունավետ ուղիով:
Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը:
Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներև արտահայտությունն է:
Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, և այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
Պարոն նախագահ,
Հայաստանի նախաձեռնությունը առանց որևւէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը: Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ և ի վերջո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին:
Հետևաբար, մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում: Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ' միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի:
Պարոն նախագահ,
Այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք մեր ժողովուրդների համար առավել բարեկեցիկ և պաշտպանված աշխարհ ստեղծելու բոլոր ուղիները, բացթողում կլինի չխոսել պաշտպանելու պատասխանատվության մասին: Որպես ժողովուրդ մենք վերապրել ենք մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործությունը' ցեղասպանությունը, 95 տարի առաջ: Մենք չափազանց կարևորում ենք բոլոր միջազգային ջանքերի առաջխաղացումը' ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանը: Քաջալերող է այն, որ Գլխավոր քարտուղարի «Նախազգուշացում, գնահատում և պաշտպանության պատասխանատվություն» զեկույցի շուրջ հետագա քննարկումները նախատեսված են Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը կհանգեցնի մի այնպիսի բանաձևի ի հայտ գալուն, որը թույլ կտա օգտագործելով Միավորված Ազգերի համակարգում առկա բոլոր հնարավորություններն ու կարողությունները անհրաժեշտ և անհապաղ քայլեր ձեռնարկել նախազգուշացնելու, գնահատելու և կանխարգելելու համար այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանության:
Ներկա և գալիք մարտահրավերներին դիմակայելու ՄԱԿ-ի կարողությանը նպաստելու նպատակով մենք պետք է ընդլայնենք մեր ջանքերը ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացն առաջ մղելու, առկա ռեսուրսների կիրառումն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու, «Մեկ ՄԱԿ» քաղաքականությունը գործի դնելու և տարածաշրջանային հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, ի լրումն մեր գործողություններին աշխարհով մեկ:
Այսօր աշխարհը զարգանում է ավելի արագ, քան երբևէ: Անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է պարզապես միավորենք մեր ջանքերը, ռեսուրսները և քաղաքական հաստատակամությունը դրանց հաղթահարման և միջազգային զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով:

Շնորհակալություն»:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն