Մեկնաբանություն

18.09.2015 10:20


Անասնաֆերմայում իրարանցում է

Անասնաֆերմայում իրարանցում է

Համապատասխան շենքում շատ լավ գիտեն, որ իրենք պոզիտիվ դաշտում անելիք չունեն։ Ձախողվել են բոլոր ոլորտներում. ի՞նչ պոզիտիվի մասին է խոսքը։

Այդ իսկ պատճառով էլ խնդիր է դրվել քաղաքական դաշտը մաքսիմալ պուտանկայանոցի վերածել, որպեսզի հանրությունը տեսնի, որ, իբր, այլընտրանք չունի։

Պետք է նկատել, որ Հայաստանում լուրջ արդյունքներ են գրանցվել մթնոլորտի գաղջացման հարցում։

Ինչպե՞ս չգաղջանա մթնոլորտը, երբ մեգաէկոնոմիկայի կնքահայր ներկայացողն առավոտյան կռիվ է տալիս ԱԺ–ում, «լավաշներ» թխում սահմանադրական փոփոխությունների բացասական հետևանքների մասին, բայց երեկոյան, «զբերը» և հետույքը բաց, գնում «շենք»՝ հանդիպման, ու մեգադհոլություն անում։

Ինչպե՞ս չգաղջանա մթնոլորտը, երբ երեկ սահմանադրական փոփոխությունների դեմ բոցաշունչ ելույթ ունեցողներն այսօր ենիչերու կարգավիճակով պաշտպանում են այդ փոփոխությունները՝ իրենց քայլը հիմնավորելով ... տիրոջ փոփոխությամբ։ Այսինքն՝ փոխվել է փող տվող սուբյեկտը։ Ասում են՝ առաջ մեզ ուրիշն էր փող տալիս ու ուրիշ բան պահանջում, ուստի բնական է, որ մենք գոռում էինք՝ «Կորչի՛ նոր Սահմանադրությունը»։–Հիմա մեզ փող տվողը հակառակ բանն է պահանջում, հետևաբար պետք է բղավենք՝ «Կեցցե՛ նոր Սահմանադրությունը»։

«Համ էլ՝ կարևորը մանդատն է»,– «արդարանում» են «ենիչերիները» (էդ օլուխները չեն հասկանում, որ մանդատը կտեսնեն այնպես, ինչպես սեփական ծոծորակները)։

Ինչպե՞ս չգաղջանա մթնոլորտը, երբ ստեղծվել են «դհոլներին» պաշտպանող «քաղաքացիական» խմբեր, որոնց դերը քաղաքական պուտանկեքին արդարացնելն ու սկզբունքներ ունեցող մարդկանց մարգինալ համարելն է։

Առնվազն նողկալի է, երբ հաճախորդը սկսում է տառապել ստոկհոլմյան սինդրոմով և կծոտել իրեն «փչացրած» տիրոջ ընդդիմախոսներին։

Պոչատ աղվեսները սկսել են պոչատ աղվես ման գալ ու հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր մնացել են իրենց դիրքերում։

Գարշահոտությունը տարածվել է ամենուրեք։

Անասնաֆերմայում իրարանցում է սկսվել, քանզի ամեն մի կենդանի փորձում է «կոռմի» տաշտակին մոտ կանգնել։ Ու որպեսզի այդ գործը ստացվի, բարձր ձայնով բառաչում են «խոզի» ականջի մոտ։

«Խոզին», սակայն, այդ ամենն ընդամենը զվարճացնում է, քանզի նա «շների» միջոցով հսկում է իրավիճակն, ու ընդամենն ուզում է բանող չորքոտանիներ տեսնել «ֆերմայում», այլ ոչ թե լափող սմբակավորներ։

Ոչի՛նչ, սա՛ էլ կանցնի։

Բաց է մնում միայն մեկ հարց՝ էսքան կենդանու հետո որտե՞ղ պետք է թաղել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը