ՀՀ ԱԺ նախագահ. «…պահանջում են դռներ բացել այլընտրանքների համար»
Հանրակրթությունը, նույնիսկ գլոբալիզացվող մերօրյա աշխարհում, պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում մեկնարկած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդուհանդերձ նա հավելել է, որ միասնական կրթական տարածք լինելու մարտահրավերները որքան ճանապարհներ են բացում, այնքան էլ պահանջում են դռներ բացել այլընտրանքների համար: Հ. Աբրահամյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է հանրապետության նախագահի, կոալիցիոն գործընկերների հետ և առաջարկել է վերանայել 2-րդ ընթերցման ներկայացված օրինագծերը' հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները.
1. Հարցը կարգավորել միայն Հանրակրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով' օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով Լեզվի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը
2. Հանրակրթության մասին օրենքում սահմանել այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր, միջազգային կրթական ծրագիր հասկացությունները
3.Պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող, հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը և մարզային քվոտավորման սկզբունքը
4. Այլընտրանքային միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձևավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա
5. Անկախ հանրակրթական ծրագրերից և ուսումնական հաստատության ձևից' հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի և համապատասխանի պետական կրթական չափորոշչի պահանջներին' ինչպես սահմանված է օրենքում:
-Կարծում եմ սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել հայերնիքում կրթություն ստանալու և աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ և պետական միջոցներ չեն դրվում այդ ծրագրերի վրա, այսինքն' 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հայեցի հենքով: Կարծում եմ' առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետևանքները,-հայտարարել է Հ. Աբրահամյանը:

7or.am