Երբ կարդում ես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ու մեկնաբանությունները, տպավորություն ես ստանում, թե ՀՀ առաջին նախագահը դեռ չի ըմբռնել պետության մեջ հասարակական և քաղաքական շարժումների ու տարաբնույթ գաղափարախոսությունների առկայության կարևորությունն ու անհրաժեշտությունը, մասանավորապես' Հայ Դատի խնդիրները անըմբռնելի են մնացել առաջին նախագահի համար: Թե ինչու պետության գոյության պայմաններում հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պահանջատիրությունից, անհասկանալի է: Ավելին, գուցե արդեն ժամանակն է, որ պետությունը հենց ինքն առաջնորդի հայ ժողովրդի պահանջատիրության արդար պայքարը և խրախուսի նաև այդ ուղղությամբ հասարակական-քաղաքական շարժումներն ու քայլերը: Եվ ով մտածում է, թե ցեղասպանության ենթարկված ժողովրդի պահանջատիրության իրավունքը քաղաքական ու իրավական տեսանկյունից ըմբռնելի չէ աշխարհին, խորին մոլորության մեջ է:
Նախ պետք է փաստել, որ Ցեղասպանության միջազգային դատապարտման և փոխհատուցման դրույթները հայերի՛ առաջադրած պատմական իրավունքները չեն, որ գցվեն աղբանոց: Եվ ի±նչ է նշանակում պատմական իրավունք ասվածը, արդյոք պետք չէ± խոսել հայրենազրկման և մեր հայրերի ու պապերի կրած կորուստների, այդ թվում՝ նյութական կորուստների և դրանց փոխհատուցման մասին: Եթե ոչ, ապա էլ ինչի± համար է առաջին նախագահը ցանկանում, որ հայ-թուրքական արձանագրություններից հանվի պատմաբանների չարաբաստիկ ենթահանձնաժաղովի ստեղծման դրույթը: Մի±թե կարելի է այդքան հակասական մտածել: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլև հատկապես քաղաքական իրողություն է և պետք է ստանա քաղաքական ու իրավական գնահատական' համարժեք հետևանքներով ու արդյունքներով: Եվ պետք չէ Հայ Դատն ու պահանջատիրությունը և Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի երազանքները խառնել միմյանց, դա պատմաբանի կեցվածք չէ, այլ միայն ու միայն հակադիր երևալու պահվածք: Եվ հրեաներն իրենց թագավորության վերականգնումը չէ, որ պահանջում էին ցեղասպան Գերմանիայից, այլ այն կորուստների փոխհատուցումը, որ ֆաշիզմը պառճառել էր այդ ժողովրդին: Այստեղ զգացական ոչ մի նշույլ անգամ չկա, այլ հայության առջև ծառացած է քաղաքական և իրավական ընձեռված հնարավորությունները ճիշտ օգտագործելու խնդիր:
Այլ հարց է, թե ԼՏՊ-ն չի հավատում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միջազգային մակարդակով դրական լուծում կստանա այնպես, որ Թուրքիան փոխհատուցի հայությանը: Դա իր խնդիրն է, բայց մի ամբողջ ժողովրդի, որի գերակշիռ մասն ապրում է և գործում Հայոց Դատի գաղափարաբանությամբ, անվանել սխալական, դա ավելին է, քան սխալականությունը: Դա ուղղակի մոլորություն է: Ճիշտն ասած, առաջին նախագահն իր իշխանության ժամանակ արդեն գործով է ապացուցել, որ ինքը չի ընդունում հայոց պահանջատիրությունը և նրա ջատագովներին: Եվ այդպիսի գործիչը չի կարող այլևս առաջնորդել մի ժողովրդի, որն այլ կարծիքի է: Այդպիսի առաջնորդն ընդմիշտ կմնա որպես ՀՀՇ-ի առաջնորդ: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա, իհարկե, Սփյուռքը պետք է համախմբվի հայոց պետության շուրջ և գերխնդիր դարձնի պետության հզորացումը: Սակայն արդյոք պահանջատիրությամբ առաջնորդվող Սփյուռքը խոչընդո±տ է Հայոց պետականությանը: Շտապեմ ասել, որ այդ նույն կարծիքին է նաև Թուրքիան: Մեծ գիտելիքներ և տիտղոսներ հարկավոր չեն՝ նկատելու, որ Սփյուռքն այսօր անում է այն, ինչ վատ են անում հայոց պետական այրերը: Եվ չմոռանանք, որ հայոց պետականության միջազգային վարկանիշը ավելի ցածր կլիներ, եթե Սփյուռքը վայր դներ Հայ Դատի դրոշակը: Չպայքարել ցեղասպանության միջազգային ճանաչման և փոխհատուցման համար, նշանակում է ուրանալ ցեղասպանությունը:
Հայդատականությունը, ինչպես բնորոշում է ԼՏՊ-ն, այս մտայնությունն է, որ պահպանել է մինչ այսօր և շարունակում է պայքարել դրա համար: Եվ այն ուժերն ու գործիչները, որ խոսում են Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերից, թող մեկ անգամ էլ թերթեն պատմության դասագրքերն ու միջազգային իրավունքի սկզբունքները՝ հասկանալու, որ այս երկու պայմանագրերն էլ միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ են. եթե դրանք այդպիսիք չլինեին, ապա հայ-թուրքական ներկայիս արձանագրություններում խնդիր չէր դրվի վերաճանաչել գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը: Թուրքական կառավարությունը' ո՛չ սուլթանական և ո՛չ էլ հանրապետական, կամ նրա կողմից լիազորված որևէ անձ, չի ստորագրել այդ պայմանագրերերից որևէ մեկը: Իսկ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը դաշնակցականներն Ալեքսանդրապոլում ստիպված էին համաձայնել թուրքական պայմաններինª ժամանակ շահելու համար։ Բացի այդ, իշխանությունն արդեն հանձնվել էր բոլշևիկներին: Ալեքսանդրապոլի պայմանագիրը երբևէ չի վավերացվել ո՛չ հայկական և ո՛չ էլ թուրքական իշխանությունների կողմից, և չէր էլ կարող վավերացվել, քանզի ստորագրող կողմերից ոչ մեկն այդ պահին օրինական իշխանություն չէր, ինչպես նաև իրենց այդ պահի օրինական իշխանությունների կողմից համապատասխան լիազորություններ չուներ: Եվ անհեթեթ է թուրքավարի վարվել՝ ամեն անգամ մատնացույց անելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը. այդ պայմանագիրը առոչինչ է, ի տարբերություն Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի, որը և պետք է մշտապես մատնացույց անել: Եվ բավական է արդեն մեռելներին կենդանացնել ու կենդանիներին թաղել: Քաղաքականության մեջ պետք է օգտվել հնարավորություններից, այլ ոչ թե սեփական անզորությունից:
Դժվար է ըմբռնել նրանց, որոնք, ի շահ հայության առկա փաստերը մատնացույց անելու փոխարեն, հանդես են գալիս հակառակ տեսանկյունով՝ մոռանալով, որ դրանք մշտապես ներկայացվում են թուրքական կողմից: Եվ այդպիսի, իրենց կարծիքով՝ «իրատեսականների» մոտեցումները մերժելի են և՛ իրականության, և՛ քաղաքականության, էլ չեմ ասում' բարոյականության տեսանկյունից: Պետք է ամեն օր այդ մարդիկ իրենք իրենց գոնե ասեն' փշալարերը ցեղասպանության, բիրտ նվաճողականության և պարտադրանքի արդյունք են: Եվ Կարսի պայմանագրով գծված սահմանի գոյությունը դեռևս չի նշանակում, թե այդ պայմանագիրը խնդրահարույց չէ միջազգային իրավունքի տեսանկյունից: Վաղ թե ուշ անարդարացի սահմանները պետք է վերաձևվեն, իսկ դրա համար տևական պայքար է հարկավոր, այլ ոչ թե ուրացում: Իսկ լեգիտիմ իշխանության ջատագով Տեր-Պետրոսյանը թող չմոռանա, որ ոչ լեգիտիմ առաջին իշխանվորը այս երկրում ինքն է եղել և ինքն է ծնել այս իշխանություններին այսպիսին, որոնք, ի բարեբախտություն բոլորիս, ավելի լավն են, քան իրենց նախորդները:
Ելույթ, որը պատիվ չի բերում ՀՀ առաջին նախագահին

Արտակ Սարգսյան