Լրահոս

27.09.2010 12:02


ԱՄՆ կոնգրեսական. «Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս Մեծ ազգի ներկայացուցիչների մոտ»

Սեպտեմբերի 26-ին  ՍԴՀԿ «Նոր Սերունդ»  մշակութային միության նախաձեռնությամբ Գլենդել քաղաքի «Վերդուգո» հանրահայտ այգում տեղի ունեցավ Ժողովրդային հավաք-տոնախմբություն' նվիրված Հայաստանի Անկախության 19-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին  ԱՄՆ-ի տարբեր շրջաններից ժամանած հազարավոր հայեր: Պատվավոր հյուրերի թվում էին ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Մայք Գատտոն, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ  Փոլ Կրեկորյանը, Փասադենա քաղաքի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Ղահինյանը,  այլ հասարակական-քաղաքական գործիչներ: Հանդիսությունը վարում էին «Նոր Սերունդ» մշակութային միության անդամ Ստեփան Հովակիմյանն ու KABC հեռուստաընկերության մեկնաբան Սուբհա Ռահվինդրան:

Հյուրերից կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով միջոցառման մասնակիցների առջև, ասաց. «Ես հպարտ եմ, որ հանդես եմ գալիս այսօր Մեծ ազգի ներկայացուցիչների մոտ. Ձեր  ժողովուրդն անկախության ճանապարհին մեծ փորձությունների դիմագրավեց, ենթարկվեց Ցեղասպանության: Չնայած այս ամենին' Դուք հասաք Ձեզ համար այնքան բաղձալի անկախությանը: Ես պատիվ եմ ունեցել աշխատել Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և ամերիկյան կառավարության առջև բարձրացրել եմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից   Հայաստանի տնտեսական բլոկադայի հետ կապված բազմաթիվ հարցեր: Կրկին անգամ շնորհավորում եմ  Հայաստանի Կառավարությանն ու Աշխարհասփյուռ Հայությանը' Ձեր երկրի Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ»:

«Նոր Սերունդի» կազմակերպած միջոցառումն ուղեկվեց  տարբեր պարախմբերի ելույթներով, երաժշտական կատարումներով, ասմունքով:

ՍԴՀԿ Մամլո Դիվան

Այս խորագրի վերջին նյութերը