Ռ. Թորոսյան . «Նախաձեռնում ենք ստեղծել «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե»
ՀՀԿ ակտիվիստները համառորեն շարունակում են զբաղվել «բարեգործությամբ» և, օրենքին հակասող այդ գործունեությունը, գրեթե ամեն օր, ցուցադրում են «Հայլուր» հանրային ծրագրով:
Այսինքն, օգտվելով, մեր ընտրություններով իբր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների և ընտրական իրավունքի նպատակասլաց պայքարից մեկուսացած ՀՀ «ընդդիմության» գործունեությունից, ՀՀԿ գործիչները ոչ միայն վայելում են իրենց «լեգիտիմությունն», այլև անթաքույց նոր միջոցներ են փորձարկում գալիք ընտրությունների համար:
Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ները վաղուց են անցել այն գիծը, որը կոչվում է «չափ ու սահման»: Տարիներ շարունակ, ՀՀԿ այսօրվա ղեկավարի սահմանադրական կարգի խախտումները դրա վառ ապացույցն են:
Հնարավորություն չունենալով լիարժեք ճակատ ստեղծել ՀՀԿ ապօրինությունների կանխման և դրանց հետևանքների վերացման համար մեր կյանքի բոլոր ոլորտներում,
ընդունելով ընտրական և դրանց առնչվող գործընթացների գերակա ազդեցությունը վերջիններիս վրա,
հասկանալով ՀՀԿ և նրա ղեկավարի այսօրվա դերը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում,
անիմաստ համարելով շարունակել ընտրախախտների դեմ պայքարի նախորդ անարդյունք միջոցները
ն ա խ ա ձ ե ռ ն ու մ ե ն ք
մեր կանոնադրական նպատակների շրջանակներում, ստեղծել «ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե, որի հիմնական նպատակն է հայաստանցու ընտրական իրավունքի պաշտպանությունը ՀՀԿ և նրա աջակիցների ապօրինություններից:
Այդ կապակցությամբ, առաջարկություններ ենք ներկայացվելու Հայաստանի և սփյուռքահայ որոշ կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և գործիչներին, ինչպես նաև, միջազգային սուբյեկտներին:
Կոմիտեի ձևավորմանը զուգահեռ կնախապատրաստվի նրա գործունեության ծրագրի նախագիծը:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ նախագահ
Ռ.Թորոսյան