Milliyet. «ԱՄՆ-ը Թուրքիա և Ադրբեջան իր դեսպաններին կգործուղղի լավագույն դեպքում 2011թ.-ին»
Թուրքական Milliyet-ը գրում է, որ Թուրքիայում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախագահի կողմից առաջարկված ԱՄՆ դեսպանների թեկնածուներ Ֆրենսիս Ռիկադրիոնեն և Մեթյու Բրայզան արժանացել են հայկական լոբբիի լուրջ հակազդեցությանը։ Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը արգելափակել էր Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը: Ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկադրիոնեն։ Նրա թեկնածությունը արգելափակել էր սենատոր Սեմ Բրաունբեքը։ Ըստ այդմ, Milliyet-ը գրում է, որ ԱՄՆ-ը Թուրքիա և Ադրբեջան իր դեսպաններին կգործուղի լավագույն դեպքում 2011թ.-ին։