Հայաստանում կեղծ իրավիճակ է ստեղծվել։ Բաղրամյան 26–ից ուզում են խլել հարուստներից և միանձնյա ցմահ իշխանություն հաստատել, բայց դա ներկայացնել որպես «հակաօլիգարխիկ» պայքար։
Հարուստները մեծ մասամբ գտնվում են ՀՀԿ–ում։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է և բացահայտորեն չի կարող հայտարարել, որ ուզում է ՀՀԿ–ականներին կուլակաթափ անել ու էժան պահվող ՀՀԿ ստեղծել կամ էլ՝ նոր ՕԵԿ՝«լուսավոր Հայաստան»։
Դրա համար ստեղծվել են «քաղաքացիականներ» ու «ակԾիվիստներ», որոնց գործը ՀՀԿ–ին քննադատելն է և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն «արևմտամետ» դիրքերից արդարացնելը։ Արտաքուստ դա հակաիշխանական է թվում, և միամիտները կարող են մտածել, թե փողոց ելածները թունդ ընդդիմադիրներ են, բայց դա այդպես չէ։
ՀՀԿ–ն հիմա իշխանություն չէ։ ՀՀԿ–ն իշխանության մաս էր կազմում ու գերիշխող ուժ հանդիսանում Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք։
Սերժ Սարգսյանն այս կուսակցությունը դարձրեց գործիք իր վերարտադրության համար, իսկ հիմա ուզում է դարձնել նեոբոլշևիկյան տիպի կառույց, ինչը նշանակում է, որ հներին պետք է վերացնել, քանզի նորերն ավելի էժան են նստելու և պարտական են լինելու բացառապես «Վերջի բոլշևիկին»։ «Գեբելսյան» քարոզչամեքենան հենց այդ գիծն էլ առաջ է տանում։
Դա է պատճառը, որ ՀՀԿ–ն ամենասուր քննադատության տակ է հայտնվել «անկախ» մամուլի կողմից։ Դա է նաև պատճառը, որ «քաղաքացիականներին» ու «ակԾիվիստներին» քսի են տալիս ՀՀԿ–ի վրա և ուղարկում Մելիք–Ադամյան փողոց։ Այդպես բոլորին հարմար է և անվտանգ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում համատեղել հաճելին (թունդ ընդդիմադիր պայքարիստ երևալը) օգտակարի (պայքարիզմը մեզանում անվճար չէ) հետ։
Ուշագրավն այն է, որ հաճախորդները հայհոյում են ՀՀԿ–ին, իսկ վերջինիս ներկայացուցիչներն էլ հայհոյում են պետպատվերով պայքարիստ աշխատողներին։ Մեկը մյուսին մեղադրում է երկիրը թալանելու և հաճախորդ լինելու համար։ Պետք է նկատել, որ երկուսն էլ ճիշտ են ասում։
Խոխման այն է, որ պաշտոնապես «անկախ» կարգավիճակից դուրս եկած ու սերժսարգսյանական դարձած «Blognews.am» կայքը հաճույքով տարածում է ՀՀԿ–ականների ու հաճախորդների «փոխհրաձգությունը», այսինքն՝ երկու կողմին էլ «փչացնում» է։ Դա լրիվ Սերժի ոճի մեջ է՝ հանձնարարական տալ ու փչացնել հանձնարարությունը կատարողներին։
Խոխմա է նաև այն, որ ՀՀԿ–ականներն էլ, հաճախորդներն էլ անցնում են Մելիք–Ադամյան փողոցով, և երկուսն էլ իրար արժանի են, քանզի օգտագործվում են Բ26–ի կողմից։
Նրանք անցնում են Մելիք–Ադամյանով
Հայաստանում կեղծ իրավիճակ է ստեղծվել։ Բաղրամյան 26–ից ուզում են խլել հարուստներից և միանձնյա ցմահ իշխանություն հաստատել, բայց դա ներկայացնել որպես «հակաօլիգարխիկ» պայքար։
Հարուստները մեծ մասամբ գտնվում են ՀՀԿ–ում։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է և բացահայտորեն չի կարող հայտարարել, որ ուզում է ՀՀԿ–ականներին կուլակաթափ անել ու էժան պահվող ՀՀԿ ստեղծել կամ էլ՝ նոր ՕԵԿ՝ «լուսավոր Հայաստան»։
Դրա համար ստեղծվել են «քաղաքացիականներ» ու «ակԾիվիստներ», որոնց գործը ՀՀԿ–ին քննադատելն է և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն «արևմտամետ» դիրքերից արդարացնելը։ Արտաքուստ դա հակաիշխանական է թվում, և միամիտները կարող են մտածել, թե փողոց ելածները թունդ ընդդիմադիրներ են, բայց դա այդպես չէ։
ՀՀԿ–ն հիմա իշխանություն չէ։ ՀՀԿ–ն իշխանության մաս էր կազմում ու գերիշխող ուժ հանդիսանում Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք։
Սերժ Սարգսյանն այս կուսակցությունը դարձրեց գործիք իր վերարտադրության համար, իսկ հիմա ուզում է դարձնել նեոբոլշևիկյան տիպի կառույց, ինչը նշանակում է, որ հներին պետք է վերացնել, քանզի նորերն ավելի էժան են նստելու և պարտական են լինելու բացառապես «Վերջի բոլշևիկին»։ «Գեբելսյան» քարոզչամեքենան հենց այդ գիծն էլ առաջ է տանում։
Դա է պատճառը, որ ՀՀԿ–ն ամենասուր քննադատության տակ է հայտնվել «անկախ» մամուլի կողմից։ Դա է նաև պատճառը, որ «քաղաքացիականներին» ու «ակԾիվիստներին» քսի են տալիս ՀՀԿ–ի վրա և ուղարկում Մելիք–Ադամյան փողոց։ Այդպես բոլորին հարմար է և անվտանգ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում համատեղել հաճելին (թունդ ընդդիմադիր պայքարիստ երևալը) օգտակարի (պայքարիզմը մեզանում անվճար չէ) հետ։
Ուշագրավն այն է, որ հաճախորդները հայհոյում են ՀՀԿ–ին, իսկ վերջինիս ներկայացուցիչներն էլ հայհոյում են պետպատվերով պայքարիստ աշխատողներին։ Մեկը մյուսին մեղադրում է երկիրը թալանելու և հաճախորդ լինելու համար։ Պետք է նկատել, որ երկուսն էլ ճիշտ են ասում։
Խոխման այն է, որ պաշտոնապես «անկախ» կարգավիճակից դուրս եկած ու սերժսարգսյանական դարձած «Blognews.am» կայքը հաճույքով տարածում է ՀՀԿ–ականների ու հաճախորդների «փոխհրաձգությունը», այսինքն՝ երկու կողմին էլ «փչացնում» է։ Դա լրիվ Սերժի ոճի մեջ է՝ հանձնարարական տալ ու փչացնել հանձնարարությունը կատարողներին։
Խոխմա է նաև այն, որ ՀՀԿ–ականներն էլ, հաճախորդներն էլ անցնում են Մելիք–Ադամյան փողոցով, և երկուսն էլ իրար արժանի են, քանզի օգտագործվում են Բ26–ի կողմից։
Սամվել Խաչագողյան