Լրահոս

27.09.2010 13:42


Արմեն Բադալյան. ««Օրինաց երկիրը» մեռած ուժ է, նրան այլևս ոչինչ չի փրկի»

Արմեն Բադալյան. ««Օրինաց երկիրը» մեռած ուժ է, նրան այլևս ոչինչ չի փրկի»

-«Օրինաց երկիրը» մեռած ուժ է,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ ավելացնելով, թե այլևս ոչինչ ՕԵԿ-ին չի փրկի։

 Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին և կանխատեսումներ անելով, թե հատկապես որ ուժերը ներառված կլինեն խորհրդարանում՝ Ա. Բադալյանը նշել է, թե Հայաստանում քաղաքական երեք միավոր է մնացել՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ. «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ո՛չ ՕԵԿ, ո՛չ «Ժառանգություն», և ո՛չ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»։

-Երբ Արցախի անկախության հռչակման 19-ամյակին Դաշնակցությունն իր ամբողջ ռեսուրսը դնելով՝ հավաքել էր հազիվ 1000-1100 հոգի, դա արդեն որոշակի ազդանշան է,- ասել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը։

Պատասխանելով հարցին, թե ինչից ելնելով է կանխատեսում, որ ՀԱԿ-ը կարող է մուտք գործել խորհրդարան՝ նա նշել է, թե եթե ՀԱԿ-ը կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, ապա իր տեղերը կունենա։

-Մարդիկ արդեն հասկանում են, որ ինչպես Ռուսաստանի շատ վարչատարածքային մարզերում, երկրամասերում և հանրապետություններում է Մոսկվան որոշում, թե որ ուժը որքան տեղ պետք է ունենա, հնարավոր է՝ նաև Հայաստանում դա այդպես լինի,-ընդգծել է Ա, Բադալյանն ու որպես օրինակ հավելել, թե ի վերջո չպետք է չմոռանալ Բակիևի նախադեպը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը