Լրահոս

27.09.2010 14:05


Զոհվել են ավտոպատահարից

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար:

Ժամը 00.11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի 113 ՕՕ 64 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 202 ՏԼ 65 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտաշ Հայրապետյանը և ուղևոր Աղաբեկ Թադևոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ժամը 00.30-ին փրկարարների կողմից տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Ըստ բժիշկների' տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

  * * *

Նույն օրը, ժամը 20.06-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 20.07-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռևս չպարզված համգամանքներում' «Օպել-վեկտրա» մակնիշի 08 ՏՏ 783  պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ' Ճոճկան գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված  Արթուր Չերչինյանը և ուղևոր' Ալավերդի քաղաքի բնակիչ Վրեժ Սիրադեղյանը տեղում զոհվել են:

Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել զոհվածների դիակները և հանձնվել իրավապահ մարմիններին: 

Այս խորագրի վերջին նյութերը