Լրահոս

27.09.2010 14:22


Կարեն Քոչարյան. «Վերադասավորումներին դեռ շատ կա»

Կարեն Քոչարյան. «Վերադասավորումներին դեռ շատ կա»

«Փիարտ» ընկերության նախագահ Կարեն Քոչարյանը և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձել են քաղաքական և ընտրական քարոզչական տեխնոլոգիաներին։

-Սխալ պատկերացում կա Հայաստանի ընտրազանգվածի մասին. չգիտես ինչու՝ վերցրել և մեխանիկորեն ընտրազանգվածը բաժանել են երկու մասի, թե՝ սա իշխանական է, սա՝ ընդդիմադիր, և անընդհատ օգտագործում են «ընդդիմադիր ընտրազանգված» հասկացությունը։ Ընդդիմադիր ընտրազանգված գոյություն չունի,-ասել է Ա. Բադալյանը՝ նշելով, թե ընտրազանգվածը բաժանված է երեք խմբի՝ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողներ, անձնական կողմնորոշմամբ քվեարկողներ և տատանվողներ։

Կարեն Քոչարյանն ասել է, թե այս պահին ինչ-որ լուրջ գործընթացներ չի տեսնում.

-Վերադասավորումներին դեռ շատ կա,-նշել է «Փիարտի» նախագահը՝ ավելացնելով, թե իշխանական ճամբարում էլ տեղի ունեցող իրադարձությունները զուտ ներքին խնդիրներ են, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության քվոտայով ԱԺ փոխնախագահի հրաժարականը. «Դրանք ներքին խնդիրներ են, որևէ ազդակ չկա»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ հայտարարություններին, ապա Ա. Բադալյանն ասել է, թե ինչպիսի «ֆորսմաժորային» իրավիճակ էլ որ լինի, այդուհանդերձ, պետք է սպասել հերթական ընտրությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը