Լրահոս

27.09.2010 14:33


Գագիկ Գինոսյան. «Երկրի ղեկավարը պարբերաբար և՛ ազգային, և՛ ապազգային դրսևորումներ է ունենում»

Գագիկ Գինոսյան. «Երկրի ղեկավարը պարբերաբար և՛ ազգային, և՛ ապազգային դրսևորումներ է ունենում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը անդրադառնալով Հայաստանում հայկական մշակույթի պահպանմանը՝ հայտարարել է, թե երկրում չկա մշակութային քաղաքականություն։

-Ինչպես որ երկրի նախագահը ի պաշտոնե երկրի զինված ուժերի հրամանատարն է, նույն ձևով էլ երկրի ազգային մշակույթի գլխավոր պաշտպանն ու սատարն է ի  պաշատոնե։ Երբ որ մեկ անգամ երեսով թեքվեն դեպի ազգային մշակույթը և պաշտոնական հյուրին տանեն ոչ թե ջազ լսելու, այլ Կոմիտաս կամ Արամ Խաչատրյան, հավաստիացնում եմ, որ գոնե քծնանքի համար մյուս նախարարներն ու օլիգարխները կուղղորդվեն այդ ուղղությամբ,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը նպատակաուղղվա՞ծ է մշակութային քաղաքականություն տանում, թե՞ անգիտակցության հետևանքով՝ Գագիկ Գինոսյանն ասել է՝ չի կարող ասել, թե որ օղակից է շեղումը լինում, բայց չի կարծում, թե թռչունի թևերը կարող են գնալ մի կողմ, գլուխը՝ ուրիշ։

-Թե դա ինչից է կատարվում, կարծում եմ՝ հստակ չէ։ Որոշ օղակների անտեղյակությունից է, որոշ օղակների այդ ամենին մասնակցությունից։ Այն, որ որոշ օղակներ ոչ միայն տեղյակ են, այլ նաև մանսակից, դա ավելի քան պարզ է ինձ համար, որովհետև նույն ձևով «Լեզվի մասին» օրենքը դրսից ներդրվել էր, իսկ ներսում կատարողներ գտնվեցին, և բոլոր ասպարեզներում կա դա։ Իսկ այն օղակները, որ պետք է վերահսկեն այս ամենը և թույլ չտան շեղումներ, հաճախ այդ օղակներն իրենց տեղում չեն։ Որոշ օղակներ անզորությունից են այս ամենին մասնակից դառնում, որոշ օղկաներ՝ անգրագիտությունից,-նշել  է նա։

«Իսկ նախագահը ինչի՞ հետևանքով է նման քաղաքականություն տանում» հարցին Գագկ Գինոսյնը պատասխանել է, թե հաստատ չի կարող ասել, որովհետև նրա հետ անձամբ չի շփվել։

-Երբեմն շատ հակասական դրսևորումներ կան, որ կարողանում ասեմ՝ հաստատ ապազգային կամ հաստատ ազգային է։ Պարբերաբար և՛ ազգային, և՛ ապազգային դրսևորումներ է ունենում, և, իմ կարծիքով, կխված է նրանից, թե տվյալ հարցի շուրջ խորհրդատուն ո՞վ է, կամ ի՞նչ ճնշում  է գործադրվել դրսից, կամ ի՞նչ խթանող հանգամանք կա։ Ամեն դեպքում, ես չեմ կարող ասել, թե արտաքին ճնշումները, ներքին ռեսուրսները որքան են բավարարում, որպեսզի իմ երազած կամ մտածած քաղաքականությունը տարվեն, բայց որ երկրում հիմա մշակութային քաղաքականությունը այն բարձրության վրա չէ, ինչ որ ես կուզեի, և ինչ որ անհարաժեշտ է ապագա սերնդի վրա, հստակ է,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը