Պաշտոնական Թեհրանը հնարավոր է դիմի դատարան, եթե Ռուսաստանը չկատարի Իրանին С-300 համակարգերի վաճառքի պայմանագիրը։ Այդ մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին։ Նրա խոսքերով, եթե պայմանագիրը կյանքի չկոչվի, ապա Իրանը կդիմի իրավական քայլերի՝ ստանալու Ռուսաստանից փոխհատուցում։ Հիշեցնենք, որ Իրանի և Ռուսաստանի միջև 2007թ.-ին С-300 համակրգերի գնման 800 մլն դոլարի պայմանագիր էր ստորագրվել։ Այս տարվա հունիսին ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը ընդունել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև։ Դրանում, մասնավորապես, նշված է սահմանափակելու Իրանին զենքի մատակարարումը։ Ըստ այդմ, սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ՝ արգելվել էր Իրանին С-300-ի վաճառքը։
Իրանը սպառնացել է դատի տալ Ռուսաստանին