Լրահոս

27.09.2010 15:53


Արտակ Դավթյան. «Ուղղակի պետք էր հրաժարվել ԵՐԱԶ–ից»

Արտակ Դավթյան. «Ուղղակի պետք էր հրաժարվել ԵՐԱԶ–ից»

ՀՀ ԱԺ-ում կազմակերպված' «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե շատ ավելի լավ կլիներ, որ խնդիրները թեմատիկ դրված լինեին, ինչը, սակայն, չի արվում։ Նա մի քանի հարցադրում է արել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, մասնավորապես՝ հայերե՞ն, մասնակի հայերե՞ն, թե՞  օտար լեզվով են լինելու այլընտրանքային, փորձարարական ու հեղինակային ծրագրերը, քանի որ լեզուն նաև գործիք է։ Այս կապակցությամբ նա մեջբերել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ներկայացուցիչների խոսքը, այն է՝ «Երևանում «Մերսեդեսի» հայտնությունը չբարձրացրեց հայկական ԵՐԱԶ-ի մրցունակությունը»։

Դրան ի պատասխան՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն արձագանքել է՝ ասելով.

-ԵՐԱԶԻ-ի որակը պետք էլ չէր բարելավել, ուղղակի պետք էր հրաժարվել ԵՐԱԶ-ից։ «Մերսեդեսը» մտցնելով ՀՀ, ես կարծում եմ, մեր ինքնատիպության վրա կործանարար որևէ ազդեցություն չունեցավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը