ԲՀԿ–ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սամվել Բալասանյանի թեկնածությունն է առաջարկել
Մոտ մեկ ժամ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել խորհրդարանի առաջիկա նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնում առաջարդել Սամվել Բալասանյանին։
-Ես վստահ եմ, որ նրա և՛ գիտելիքները, և՛ փորձը բավարար են այս պաշտոնում աշխատելու համար,-«7օր»-ին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ չմեկնաբանելով, թե ինչո՞ւ է հենց Ս. Բալասանյանի թեկնածությունն ըտրվել։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արևիկ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 20-ին։ Այդ պաշտոնի թեկնածուների թվում շրջանառվում էին ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի և Արամ Սաֆարյանի անունները, ինչը, սակայն, Ն. Զոհրաբյանը հերքել էր։
Թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ին էր անդամագրվել 2010թ. մայիսին։

7or.am