Կիևը դեմ է ղազախական դասագրքերում Ղրիմը ՌԴ մաս ներկայացնելուն
Պաշտոնական Կիևը բողոքի նոտա է հղել Ղազախստանի արտգործնախարարություն` կապված ղազախական դասագրքերի հետ, որտեղ Ղրիմը նշված է որպես Ռուսաստանի մաս: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քանի որ միջնակարգ դպրոցների համար «Մեկտեպ» հրատարակչության կողմից արտադրված դասագրքերում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը նշված է որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն», - ասված է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող ուկրաինական դիվանագիտական առաքելության կողմից տարածված հայտարարության մեջ:
Դեսպանատան ներկայացուցիչները նշել են, որ նման տեղեկությունը հակասում է թե՛ միջազգային հանրության, թե՛ Ղազախստանի իշխանությունների դիրքորոշմանը:

7or.am