Աշխարհ

26.09.2015 08:22


Անսովոր տեսքով կատուն համացանցի աստղ է դարձել (լուսանկար)

Անսովոր տեսքով կատուն համացանցի աստղ է դարձել (լուսանկար)

Միկեշ անունով «տխուր կատուն», որն իր անսովոր տեսքի շնորհիվ համացանցի աստղ է դարձել, վերջապես գտել է իր տերերին: «Комсомолка»-ի փոխանցմամբ` ՌԴ Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակիչները գտել են տանջված և վիրավորված կենդանուն դրսում:

Վնասված աչքերով և թաթերով Միկեշին փոխանցել են բարեգործական հիմնադրամին, որի ներկայացուցիչները փորձել են սեփական միջոցներով բուժել կենդանուն, սակայն բուժման ընթացքում պարզվել է, որ լիովին ապաքինվելու համար կատվին անհրաժեշտ է աչքերի թանկարժեք վիրահատություն:

Կենդանու համար նոր տերեր գտնելու նպատակով հիմնադրամի աշխատողները հայտարարություն են տեղադրել համացանցում, և որոշ ժամանակ անց գտնվել են մարդիկ, ովքեր ոչ միայն պատրաստ են վերցնել կենդանուն, այլ նաև վճարել թանկարժեք վիրահատության համար:

Նշվում է, որ Միկեշին օգնելու պատրաստակամություն են հայտնել Գերմանիայի բնակիչները: Այժմ կենդանուն տեղափոխել են Մոսկվա, ինչից հետո նա կմեկնի Գերմանիա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը