ՖԻՖԱ–ն պատրաստ է աջակցել հակակոռուպցիոն հետաքննությանը
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթթերը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի և Շվեյցարիայի կողմից տարվող հակակոռուպցիոն հետաքննությանը։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ ավելի վաղ քննչական մարմինները ՖԻՖԱ-ից պահանջել են կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի էլեկտրոնային նամակները, և Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան համաձայնել է:
«Որքան էլ հեռու չգնան հետաքննությունները, ՖԻՖԱ-ն պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ: Եթե մենք իսկապես փոփոխություններ ենք ցանկանում, ապա չպետք է վախենանք անցնել այդ դժվար ճանապարհով: Մենք պետք է ցույց տանք, որ լիովին գիտակցում ենք տեղի ունեցածի լրջությունը և պատրաստ ենք ճիշտ քայլեր անել, որպեսզի շտկենք այդ իրավիճակը», - հայտարարել է Բլաթթերը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին ազատել են պաշտոնից 2014թ.Աշխարհի գավաթին տոմսերի վաճառքի ապօրինի սխեմաներում ներգրավվածության մասին տեղեկությունների պատճառով:
ՖԻՖԱ–ն պատրաստ է աջակցել հակակոռուպցիոն հետաքննությանը
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթթերը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի և Շվեյցարիայի կողմից տարվող հակակոռուպցիոն հետաքննությանը։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ ավելի վաղ քննչական մարմինները ՖԻՖԱ-ից պահանջել են կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի էլեկտրոնային նամակները, և Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան համաձայնել է:
«Որքան էլ հեռու չգնան հետաքննությունները, ՖԻՖԱ-ն պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ: Եթե մենք իսկապես փոփոխություններ ենք ցանկանում, ապա չպետք է վախենանք անցնել այդ դժվար ճանապարհով: Մենք պետք է ցույց տանք, որ լիովին գիտակցում ենք տեղի ունեցածի լրջությունը և պատրաստ ենք ճիշտ քայլեր անել, որպեսզի շտկենք այդ իրավիճակը», - հայտարարել է Բլաթթերը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին ազատել են պաշտոնից 2014թ. Աշխարհի գավաթին տոմսերի վաճառքի ապօրինի սխեմաներում ներգրավվածության մասին տեղեկությունների պատճառով:
7or.am