Իտալացի գիտնականը հայտարարել է Մոնա Լիզայի հնարավոր մնացորդների հայտնաբերման մասին
Իտալացի հետազոտողները ոսկորներ են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել Լիզա Գերարդինիին՝ Լեոնարդո դա Վինչիի կտավի ենթադրյալ նախատիպին։ Այս մասին գրում է «Reuters»–ը։
«Եթե ինձ հարցնեք՝ ինչ եմ մտածում ու զգում, ես կպատասխանեմ՝ հավատում եմ, որ մենք նրան գտել ենք»,–ասել է Պատմական և մշակութային ժառանգության հարցերով Իտալիայի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Սիլվանո Վիչետին։
Մետաքսի առևտրով զբաղվող ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ որոնումներն սկսվել են տարիներ առաջ։ Ուսումնասիրել են վանքը, որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին օրերը, և Ջոկոնդո ընտանիքին պատկանող դամբարանը։
Գտնված ոսկորների կտորները պատկանում են 16–րդ դարասկզբին, երբ ապրում էր Գերարդինին, և երբ ստեղծվել է դիմանկարը։
Մյուս գիտնականները հանգիստ են վերաբերվում գտածոյին. Բոլոնիայի համալսարանից Ջորջիո Գրուպպիոնին հայտնել է, որ Մոնա Լիզայի մնացորդները գտնելու հավանականությունն այդքան էլ մեծ չէ։

7or.am