Աշխարհ

26.09.2015 09:45


Պեսկով. «Պուտինն ինքնուրույն է աշխատում իր ելույթի տեքստի վրա»

Պեսկով. «Պուտինն ինքնուրույն է աշխատում իր ելույթի տեքստի վրա»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնուրույն է աշխատում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի տեքստի վրա։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ընթանում է ելույթի նախապատրաստությունը։

«Ավանդավար, նախագահն ինքն է առաջադրում հիմնական գաղափարները, այնուհետև սփիչրայթերներն ու փորձագետները դրանք հանձնում են թղթին, որից հետո նախագահը մի քանի շաբաթ ինքնուրույն աշխատում է տեքստի վրա, որը կարդալու է»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ այցը կտևի մեկ օր և չի ենթադրի գիշերում։

Դիտարկմանը՝ դա ֆիզիկական ծանրաբեռնվածություն կառաջացնի, Պեսկովը պատասխանել է. «Նախագահն արդեն շատ–շատ տարիներ է ապրում ֆիզիկապես ծանրաբեռնված ժամկետացանկով»։

Հիշեցնենք՝ Պուտինը ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստին սեպտեմբերի 28–ին։ Դա կլինի 2007–ից հետո նրա առաջին այցը ԱՄՆ. այն ժամանակ պաշտոնավարում էր Ջորջ Բուշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը