Աշխարհ

26.09.2015 10:00


Պեսկովը հերքել է ԻՊ դեմ պայքարի համար կոորդինացված կենտրոնի ստեղծումը

Պեսկովը հերքել է ԻՊ դեմ պայքարի համար կոորդինացված կենտրոնի ստեղծումը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հաղորդագրությունն այն մասին, թե ռուս, իրանցի և սիրիացի զինվորականներն, իբր, Բաղդադում կոորդինացված կենտրոն են ստեղծել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին շիաներին ներգրավելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ավելի վաղ այդ տեղեկությունը հերքել էին նաև Իրաքում ՌԴ դեսպանատնից։

Բաղդադում շիաների հետ համագործակցելու նպատակով ռուս, սիրիացի և իրանցի զինվորականների մասնակցությամբ կոորդինացված կենտրոնի ստեղծման մասին առաջինը տարածել էր ամերիկյան «Fox News» հեռուստաալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը