Աշխարհ

26.09.2015 16:01


Բրիտանուհին նստատեղը սոսնձել է խանութին (տեսանյութ)

Բրիտանուհին նստատեղը սոսնձել է խանութին (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, 54-ամյա Քեյ Բիշոփը սադրիչ գործողությունների է դիմել՝ ընդդեմ իշխանությունների կողմից փախստականների նկատմամբ վարվող քաղաքականության։

Մարմնագույն կրծքկալով, «Աշխարհի ամենաչար տատը» գրառումով ժապավենով և ինտիմ հատվածում կեղծամ հագած կինը սոսնձով կպցրել է իր հետույքը «Debenhams» խանութի ցուցափեղկին:

Բիշոփն ասել է, որ սոսինձն օգտագործել է նրա համար, որպեսզի իրավապահ մարմինները չկարողանան դադարեցնել իր բողոքի ցույցը: Սակայն մոտակայքում գտնվող ոստիկանները հայտնել են, որ ոչ ոք չի պատրաստվում ձերբակալել կնոջը, քանի որ ֆորմալ առումով նա ոչ մի օրենք չի խախտել, և չնայած այն հանգամանքին, որ հեռվից մերկ էր թվում՝ իրականում հագնված էր:

«Բոլորը` ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և մենք, պետք է ընդունենք գաղթականներին: Ոչ ոք չպետք է ապրի պատերազմից ավերված երկրում», - հայտարարել է Բիշոփը:

«Debenhams» խանութի աշխատակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ որևէ բողոք չունեն:

«Ուրախ ենք, որ մեր ցուցափեղկերն այնքան են դուր գալիս մարդկանց, որ նրանք ցանկանում են դառնալ նրանց մի մասը», - հայտարարել է «Debenhams»-ի ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը