Աշխարհ

26.09.2015 19:46


Դոնալդ Թրամփը 8–րդ անգամ պապիկ կդառնա

Դոնալդ Թրամփը 8–րդ անգամ պապիկ կդառնա

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 8–րդ անգամ պապիկ է դառնալու։ Այս մասին հայտնում է «CNN»–ը։

Այն, որ իր դուստրը՝ Իվանկա Թրամփը, 3–րդ երեխային է սպասում, 69-ամյա միլիարդատերը գրել է «Twitter»–ի իր միկրոբլոգում։

«Շատ ուրախ եմ իմ դստեր համար»,–նշել է Թրամփը։

Նրա ընտանիքի նոր անդամը լույս աշխարհ է գալու 2016թ. գարնանը։

Նշենք, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախորդ տարի առաջին անգամ տատիկ էր դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը