Լրահոս

27.09.2010 17:22


Ա. Բադալյան. «Երկու քաղաքական կերպար է մնացել որպես անհատ...»

-Այսօր Հայաստանում երկու քաղաքական կերպար է մնացել որպես անհատ՝ Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան,-«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով քաղաքական պայքարին՝ նա ասել է, թե կուսակցությունների միջև պայքար միշտ էլ կա, և դա արհեստական բնույթ չի կրում.

-Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա կուսակցություն, և՛ կուսակցությունների միջև պայքար կա, և՛ կուսակցությունների ներսում տարբեր խմբերի պայքարներ կան։ Բոլոր երկրներում է այդպես, դա միայն Հայաստանին չէ բնորոշ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը