Հայաստանի հանրությանը մի մեծ բլեֆ մատուցվեց, ըստ որի՝ Որոտանի կասկադն ամերիկյան ներդրումների փայլուն օրինակ է, իսկ ՀԷՑ–ի նոր սեփականատերերը հայտնի «օլիգարխներն» են։
Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Բաղրամյան 26–ը տեղափոխվել է ԱՄՆ
Որոտանի կասկադնայնքանով է ամերիկյան ընկերություն, որքանով որ Սերժ Սարգսյանն է արևմտամետ ու եվրաասոցացվող։
«Էն գլխից» էլ պարզ էր, որ իր ինքնարժեքից մի քանի անգամ էժան վաճառված Որոտանի կասկադում ուղղակի ներգրավվածություն ունի նախագահական նստավայրը։ Պարզ էր, որովհետև այս իշխանությունները չափից դուրս մեծ շահագրգռվածություն ունեին այդ գործարքն ավարտին հասցնելու հարցում։ Իսկ նման շահագրգռվածություն սրանք ցուցաբերում են միայն անձնական, բացառապես անձնական շահ ունենալու դեպքում։
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ երբ դեռ «քառյակը» կար, և 12–կետանոց պահանջ էր ներկայացրել իշխանություններին (հիմա այդ պահանջների մասին բոլորը մոռացել են, ու «քառյակի» մաս կազմող ուժերից երկուսը կցվել են «սահմանադրական» գնացքի վերջին վագոնին՝ այն հույսով, որ հետագայում իրենց կտեղափոխեն հիմնական «կուպե». սի՜ն հույսեր), այդ կետերից մեկը վերաբերում էր Որոտանին։ Բ26–ը ստիպված եղավ նահանջել իր մտադրությունից, ու երբ Գագիկ Ծառուկյանը խաղից դուրս մնաց, առաջին քայլերից մեկը, որ իշխանություններն արեցին, Որոտանի գործարքն ավարտին հասցնելն էր։ Ասել է թե՝ «Այո՛ թալանին» կարգախոսը շարունակվեց կյանքի կոչվել՝ չհանդիպելով որևէ դիմադրության, քանզի փետրվարյան հայտնի դեպքերից հետո քաղաքական դաշտն անապատացվեց։
Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ–ի գործարքի մանրամասներին, ապա օրերս մամուլում մի տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ կասկադի նոր ղեկավարությունը ոչ թե վճարել է «շան մսի գնով» ձեռք բերվածի համար, այլ Որոտանը գրավադրել հայկական երեք բանկերում, որպեսզի կարողանա 90 միլիոն դոլար վարկ ստանալ ու վճարել գործարքի գնի կեսը։
Փաստորեն, Որոտանի համար ոչ մի լումա չի վճարվել «ամերիկյան» ներդրողի կողմից, բայց այն վաճառվել է։ Ու եթե այս ամենին ավելացնենք այն, որ Բ26–ը ոչ ֆորմալ ճանապարհով ՀԷՑ–ին պարտադրում է թանկ գնով հոսանք գնել այն արտադրող կազմակերպություններից, այդ թվում՝ Որոտանի կասկադից, ու նաև ոչ ֆորմալ ճանապարհով պարտադրում է Նազարյան Ռոբերտի ձրիակեր հանձնաժողովին հաստատել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ապա ստացվում է կոռուպցիայի վառ օրինակ։
ՀՀ քաղաքացիների գրպանից փողը վերցնում են, որպեսզի բավարարեն տնաբույծ «ամերիկացիների» ախորժակը։ Ցինիկաբար էլ հայտարարում են, որ Կառավարությունը Որոտանից ստացված միջոցների հաշվին մի քանի ամիս կփոխհատուցի հոսանքի թանկացման համար, այսինքն՝ ունենում ենք հետևյալ պատկերը՝ միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող Որոտանը սեփականաշնորհվում է 180 միլիոն դոլարով, բայց նույնիսկ այդ գումարը չի ստանում մեր պետությունը, այլ վճարման համար վարկ է վերցվում հայկական բանկերից, որպեսզի հետո այդ վարկը փակվի հայ ժողովրդի վրա թանկ գնով հոսանք ծախելու միջոցով։
Խոսք չկա, փայլուն գործարք է։ Ես կասեի՝ «արևմտամե՛տ» գործարք։
ՀԷՑ–Բաղրամյան 26 տրանզիտ
ՀԷՑ–ն այս իշխանությունների համար կատարել է փող լվալու և փող քամելու ֆունկցիա։ Ռուսական կողմը հայտարարեց, որ դա սկսվել է 2009–ից։
Թալանի օբյեկտը, բնականաբար, ՀՀ քաղաքացիներն էին, որոնց վերապահված էր թանկ գնով հոսանք գնողի դերը։
Հիմա ՀԷՑ–ն ուզում են վաճառել, բայց թալանի օբյեկտը չի փոխվել։
«Անկախ» լրատվամիջոցները տարածում են, թե, իբր, հայտնի օլիգարխներն են դառնալու ՀԷՑ–ի նոր սեփականատերերը։ Ու չնայած հերքումներին՝ սրանք թութակի պես նույն բանը կրկնում են։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նախագահական նստավայրի տակ աշխատող լրատվամիջոցները նմանատիպ ստեր տարածում։ Պատասխանն ակնհայտ է։ Ստեր են տարածում, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը կամ չբացահայտեն ՀԷՑ–ի գործարքից ամենաշատ օգուտն ակնկալող կողմին։ Այո՛, այո՛, չբացահայտեն այն նույն «ամերիկացիներին», ովքեր դարձան Որոտանի կասկադի տերը՝ «քցելով» Հայաստանին։
ՀԷՑ–ը հոսանքի գծով թալանի վերջին օղակն է, ու որպեսզի թալանի պարբերաշրջանն ամբողջությամբ վերահսկվի, այդ կազմակերպությունը տրվեց «օլիգարխներին», դե՛, ամրիկացիներին, էլի՛։
«Ամերիկյան» Որոտանը և «օլիգարխիկ» ՀԷՑ–ը
Հայաստանի հանրությանը մի մեծ բլեֆ մատուցվեց, ըստ որի՝ Որոտանի կասկադն ամերիկյան ներդրումների փայլուն օրինակ է, իսկ ՀԷՑ–ի նոր սեփականատերերը հայտնի «օլիգարխներն» են։
Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Բաղրամյան 26–ը տեղափոխվել է ԱՄՆ
Որոտանի կասկադն այնքանով է ամերիկյան ընկերություն, որքանով որ Սերժ Սարգսյանն է արևմտամետ ու եվրաասոցացվող։
«Էն գլխից» էլ պարզ էր, որ իր ինքնարժեքից մի քանի անգամ էժան վաճառված Որոտանի կասկադում ուղղակի ներգրավվածություն ունի նախագահական նստավայրը։ Պարզ էր, որովհետև այս իշխանությունները չափից դուրս մեծ շահագրգռվածություն ունեին այդ գործարքն ավարտին հասցնելու հարցում։ Իսկ նման շահագրգռվածություն սրանք ցուցաբերում են միայն անձնական, բացառապես անձնական շահ ունենալու դեպքում։
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ երբ դեռ «քառյակը» կար, և 12–կետանոց պահանջ էր ներկայացրել իշխանություններին (հիմա այդ պահանջների մասին բոլորը մոռացել են, ու «քառյակի» մաս կազմող ուժերից երկուսը կցվել են «սահմանադրական» գնացքի վերջին վագոնին՝ այն հույսով, որ հետագայում իրենց կտեղափոխեն հիմնական «կուպե». սի՜ն հույսեր), այդ կետերից մեկը վերաբերում էր Որոտանին։ Բ26–ը ստիպված եղավ նահանջել իր մտադրությունից, ու երբ Գագիկ Ծառուկյանը խաղից դուրս մնաց, առաջին քայլերից մեկը, որ իշխանություններն արեցին, Որոտանի գործարքն ավարտին հասցնելն էր։ Ասել է թե՝ «Այո՛ թալանին» կարգախոսը շարունակվեց կյանքի կոչվել՝ չհանդիպելով որևէ դիմադրության, քանզի փետրվարյան հայտնի դեպքերից հետո քաղաքական դաշտն անապատացվեց։
Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ–ի գործարքի մանրամասներին, ապա օրերս մամուլում մի տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ կասկադի նոր ղեկավարությունը ոչ թե վճարել է «շան մսի գնով» ձեռք բերվածի համար, այլ Որոտանը գրավադրել հայկական երեք բանկերում, որպեսզի կարողանա 90 միլիոն դոլար վարկ ստանալ ու վճարել գործարքի գնի կեսը։
Փաստորեն, Որոտանի համար ոչ մի լումա չի վճարվել «ամերիկյան» ներդրողի կողմից, բայց այն վաճառվել է։ Ու եթե այս ամենին ավելացնենք այն, որ Բ26–ը ոչ ֆորմալ ճանապարհով ՀԷՑ–ին պարտադրում է թանկ գնով հոսանք գնել այն արտադրող կազմակերպություններից, այդ թվում՝ Որոտանի կասկադից, ու նաև ոչ ֆորմալ ճանապարհով պարտադրում է Նազարյան Ռոբերտի ձրիակեր հանձնաժողովին հաստատել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ապա ստացվում է կոռուպցիայի վառ օրինակ։
ՀՀ քաղաքացիների գրպանից փողը վերցնում են, որպեսզի բավարարեն տնաբույծ «ամերիկացիների» ախորժակը։ Ցինիկաբար էլ հայտարարում են, որ Կառավարությունը Որոտանից ստացված միջոցների հաշվին մի քանի ամիս կփոխհատուցի հոսանքի թանկացման համար, այսինքն՝ ունենում ենք հետևյալ պատկերը՝ միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող Որոտանը սեփականաշնորհվում է 180 միլիոն դոլարով, բայց նույնիսկ այդ գումարը չի ստանում մեր պետությունը, այլ վճարման համար վարկ է վերցվում հայկական բանկերից, որպեսզի հետո այդ վարկը փակվի հայ ժողովրդի վրա թանկ գնով հոսանք ծախելու միջոցով։
Խոսք չկա, փայլուն գործարք է։ Ես կասեի՝ «արևմտամե՛տ» գործարք։
ՀԷՑ–Բաղրամյան 26 տրանզիտ
ՀԷՑ–ն այս իշխանությունների համար կատարել է փող լվալու և փող քամելու ֆունկցիա։ Ռուսական կողմը հայտարարեց, որ դա սկսվել է 2009–ից։
Թալանի օբյեկտը, բնականաբար, ՀՀ քաղաքացիներն էին, որոնց վերապահված էր թանկ գնով հոսանք գնողի դերը։
Հիմա ՀԷՑ–ն ուզում են վաճառել, բայց թալանի օբյեկտը չի փոխվել։
«Անկախ» լրատվամիջոցները տարածում են, թե, իբր, հայտնի օլիգարխներն են դառնալու ՀԷՑ–ի նոր սեփականատերերը։ Ու չնայած հերքումներին՝ սրանք թութակի պես նույն բանը կրկնում են։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նախագահական նստավայրի տակ աշխատող լրատվամիջոցները նմանատիպ ստեր տարածում։ Պատասխանն ակնհայտ է։ Ստեր են տարածում, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը կամ չբացահայտեն ՀԷՑ–ի գործարքից ամենաշատ օգուտն ակնկալող կողմին։ Այո՛, այո՛, չբացահայտեն այն նույն «ամերիկացիներին», ովքեր դարձան Որոտանի կասկադի տերը՝ «քցելով» Հայաստանին։
ՀԷՑ–ը հոսանքի գծով թալանի վերջին օղակն է, ու որպեսզի թալանի պարբերաշրջանն ամբողջությամբ վերահսկվի, այդ կազմակերպությունը տրվեց «օլիգարխներին», դե՛, ամրիկացիներին, էլի՛։
Ահա և թալանի ոչ այնքան «շուստրի» պլանը։
Կորյուն Մանուկյան