Պաշտոնապես հաստատվեց. «Տաշիր»–ն ու «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել ՀԷՑ–ի վաճառքի մասին
«Տաշիր» ընկերությունն իր կայքում պաշտոնապես հայտնել է, որ «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։
Նշվում է, որ գործարքն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը և կեզրափակվի ՀԾԿՀ որոշումից հետո։
Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակելու են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», –հայտարարել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը։
Նաև նշվում է, որ զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։
ՀՀ բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացված և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։

7or.am