Տնտեսական

01.10.2015 10:38


ՀԾԿՀ–ն ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանձնեց «Տաշիր Գրուպ»-ին

ՀԾԿՀ–ն ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանձնեց «Տաշիր Գրուպ»-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Այն պատկանում է «Տաշիր Գրուպ»-ին:

Այս հարցով ՀԾԿՀ–ին էր դիմել «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը:

Նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը հայտարարել է՝ մտահոգություն չունեն, որ ՀԷՑ-ն օֆշորային ընկերությանն է վաճառվում։

Հիշեցնենք, որ նախօրեին «Տաշիր գրուպ»-ը հայտարարություն էր տարածել, որ «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր է ստորագրել ՀԷՑ–ի վաճառքի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը