Մեկնաբանություն

02.10.2015 12:56


Արդարությունը վերականգնված է

Արդարությունը վերականգնված է

Անդրադառնալով իր տղային ազատ արձակելու որոշմանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ դեռ մի բան էլ ուշացել էր այդ որոշումը։

Հիշեցնենք, որ Լիսկայի որդին՝ Տիգրանը, ձերբակալվել էր «Սդղի գյոլ» կոչված տարածքում Զաքարյան եղբայրներին խմբակային ծեծի ենթարկելու համար։

Օրերս «պարզել» են, որ Տիգրանը Զաքարյաններից մեկի աչքը հանելու հետ կապ չունի։ Կարելի է ենթադրել, որ ծեծի պահին Լիսկայի որդին ծաղիկ է հավաքել դեպքի վայրում, կամ բնության գրկում վերընթերցել է Պլատոնի ու Արիստոտելի հեռակա բանավեճի սղագրությունը։

Մեզ մնում է արձանագրել, որ ՀՀ արդարադատությունը հերթական անգամ իր բարձրության վրա է գտնվել («Խեղճ Սերժ Սարգսյանն ի՞նչ մեղավոր է ...»)։ Եթե մեղավոր ես, ապա կդատվես, իսկ եթե Լիսկայի կամ նրա որդու պես անմեղ ես, ապա ազատ ես՝ ինչպես թռչնակը։

Ի դեպ, Լիսկան ճիշտ է նկատել, որ իր որդուն ազատ արձակելու որոշումն ուշացել է, քանզի առջևում հանրաքվեն է, այն հանրաքվեն, որը նպաստելու է մեզանում մարդակենտրոն Սահմանադրության ներդրմանը։

Պարզ է, որ նման մարդակենտրոն բաներն առանց լիսկաների հնարավոր չէ կյանքի կոչել։ Լիսկան շատ լավ գիտի դրա մասին և այդ իսկ պատճառով էլ զարմացած էր որդու պահով։

Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։

Արդարությունը վերականգնված է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը