Մենք ժլատ չենք և պարբերաբար ձրի խորհուրդներ ենք տալիս իշխանությունների օգտին «դհոլություն» անողներին ու բոլոր սկսնակ հաճախորդներին։
Սա հերթական «ակցիան» է։
Եվ այսպես, եթե որևէ մեկը հաճախորդ է կամ պատրաստվում է այդպիսին դառնալ, բայց չգիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի հա՛մ հաճույք ստանա (փող կամ այլ բաներ ունենա), հա՛մ «կույս» մնա (հանրության գոնե մի մասը «չջոկի», որ ինքը շարքային Գեղամյան է), ապա նա պետք է հետևի այս պարզ կանոններին.
1. Դու կարող ես թունդ բառապաշարով քննադատել Սերժ Սարգսյանին, բայց հիմնական թիրախդ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը։
Հավատա՛, որ Սերժը քեզ անմիջապես կնկատի և վերաբերմունք ցույց կտա։ Դե, իսկ ՀՀԿ ղեկավարի ցուցաբերած վերաբերմունքի մասին «լեգենդներ» են պտտվում։
2. Դու կարող ես թունդ ընդդիմադիր բառապաշար օգտագործել ու «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, բայց զուգահեռաբար դարդ անել, թե, ախր, «ոչ»–ը Ռոբերտ Քոչարյանին «այո» ասել է նշանակում։ Այնուհետև ցույց տուր, որ հայտնվել ես ծանր վիճակում, ու չգիտես, թե ինչպես վարվել։
Հավատա՛, որ դրանից հետո «1in.am»–ն ու դրա քույր կայքերը քեզ չեն թողնի տուն գնալ ու անընդհատ հարցազրույց կվերցնեն։ Ու կրկին Սերժը քեզ կնկատի։ Դե, եթե նկատեց, ապա .... Մի խոսքով, «լեգենդներ» են պտտվում։
3. Դու կարող ես հարձակվել ՀՀԿ ղեկավարի վրա ու քննադատել այսօր տիրող վիճակը, բայց չպետք է մոռանաս նշել, որ սա ոչ թե սերժական ձախողումներ են, այլ քոչարյանասերժական։
Ոչինչ, որ Քոչարյանն արդեն յոթ տարի նախագահ չէ և ամեն կերպ տարանջատվել է Սարգսյանից։ Կարևորը՝ մուտիլովկան փրփրած բերանով տարածվի։
«Լեգենդի» մասին արդեն չեմ ուզում հիշեցնել։
4. Փորձիր Սերժին ներկայացնել որպես արևմտամետ ու Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրել օլիգարխներին, Պուտինին, Քոչարյանին...
Մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր կապ չունեն Ս. Սարգսյանի ձախողումների հետ։ Մի քանի այդպիսի ասուլիս կամ հարցազրույց, ու Սերժն անպայման կնկատի քեզ։ Հենց նկատեց, «բերման» կենթարկի։
5. Աշխատիր արտագաղթի մասին լալահառաչ բաներ ասել և արդարացիորեն քննադատել Սերժ Սարգսյանին, բայց մի՛ մոռացիր արտագաղթը կապել նաև Քոչարյանի՛ նախագահության շրջանի հետ։
Ոչինչ, որ ՀՀ երկրորդ նախագահի իշխանության շրջանում սկսվեց ներգաղթ արձանագրվել։ Կարևորը պաթոսն է և սուտը ճշտի տեղ անցկացնելու կարողությունը։ Սարգսյանը մեծ հաճույք կպատճառի այդպիսի ստեր տարածող իր «քննադատներին»։
6. Քննադատիր Սերժի արտաքին քաղաքականությունը, բայց այն անպայման կապիր Քոչարյանի արտաքին քաղաքականության հետ ու ասա, որ մեկը մյուսի շարունակությունն է։
Ոչինչ, որ Քոչարյանի ու Սարգսյանի մոտեցումներն արտաքին քաղաքական հարցերում շատ հեռու են իրարից։ Կարևորը տվյալ դեպքում «ընդդիմադիր գիծը» գեղամյանաբար պահելն է։
. . .
Էլի խորհուրդներ կարող ենք տալ, բայց այս փուլում ամենանորաձևը սրանք են։
Ինչպես հաճույք ստանալ և «կույս» մնալ

Դե՛, ձե՛զ տեսնենք, «դհոլնե՛ր»։
Կարեն Հակոբջանյան